Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ի գործով կարեւոր վկաներից սկսեցին կա՛մ մեքենայի տակ ընկնել, կա՛մ ինքնասպան լինել». Հրաչյա Հակոբյանը նույն ձեռագիրն է տեսնում Հայկ Հարությունյանի դեպքում

Սեպտեմբեր 29,2019 14:20

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինքնասպանություն է գործել Բջնիի առանձնատներից մեկում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մինչ մահվան հանգամանքները կպարզվեն, տարբեր վարկածներ են շրջանառվում:

Aravot.am-ը «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հարցրեց՝ դուք ունե՞ք ձեր վարկածը՝ ինչո՞ւ այդպես ստացվեց, որ Մարտի 1-ի գործով կարեւոր վկաներից մեկը, ինչպես նախնական վարկածով ասվում է՝ ինքնասպան եղավ: Նա պատասխանեց. «Իմ վարկածը հենվում է սրա վրա՝ հետհայացք եմ ուղղում 99-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ որ ունեցանք այդ իրավիճակը, Հոկտեմբերի 27-ի գործով կարեւոր վկաներից սկսեցին կա՛մ մեքենայի տակ ընկնել, կա՛մ ինքնասպան լինել: Զուտ հենվում եմ դրա վրա: Նույն ձեռագիրն եմ տեսնում: Բայց չեմ կարող պնդել: Մամուլում կարդացի, որ Հայկ Հարությունյանը լուրջ առողջական խնդիրներ էլ է ունեցել, չեմ կարող բացառել, որ այդ հողի վրա ինքնասպանություն է եղել, ինչը շատ ցավալի է»:

Հարցին՝ եթե ձեր առաջին վարկածը լինի, ինչո՞ւ պիտի ուզենային վերացնել Հայկ Հարությունյանին, ո՞ւմ էր նա խանգարում, Մարտի 1-ի գործի հե՞տ կապ ուներ դա՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Ում էր խանգարում, համենայնդեպս, միանշանակ, իշխանություններին չէր խանգարում, որ անկյունից ուզում ես նայես, այդ ողբերգական դեպքը իշխանությանը ձեռնտու չէր: Հետեւաբար, բոլոր սլաքները պետք է ուղղվեն հակառակ կողմին, միգուցե նրանց էր խանգարում: Բայց եթե այդ կանխավարկածով ենք մոտենում: Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, եւ պատասխանատուները պետք է խստորեն պատժվեն»:

Մենք ճշտեցինք՝ հակառակ կողմ ասելով ո՞ւմ նկատի ունի, Ռոբերտ Քոչարյանի՞ն՝ նա հաստատեց. «Ռոբերտ Քոչարյան, ովքեր որ Մարտի 1-ի գործով անցնում են, բոլոր անկյունաքարային անձինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gagik says:

    Հոկտեմբերի 27 ի գործով կարևորագույն
    անձիք ողջ են։ Նաիրի Հունանյանը , գործը քննող Գագիկ Ջհանգիրյանը, Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վաղարշակ Հարությունյանը ու Վազգենի մյուս այդպես կոչված զինակիցները։ իսկ էս ինքնասպանությունը եղելա ձեր իշխանության օրոք ու եթե մի բան էն չի դուք պարտաբոր եք բացահայտել ոչ էլի ինչ որ հեքիաթներ պատմել, ակնարկներ անել ու պատասխանատվությունը ձեր վրայից քցեք։

  2. Ի՞նչ տարբերություն կարող ենք դնել պատմության խորքերից եկող թալանի և այսօրվա թալանի միջև: Դարերով այլ ցեղերը մեզ կոտորելով էին թալանում՛ գիտության և կենսամակարդակի ցածր լինելու պատճառով,իսկ այժմ չգիտես Հայաստանում ապրող Հայ կոչվածը ինչու է Հային թալանում և սպանում ու այդ միամիտ չքմեղացող ստախոսները՝իրավունք են վերապահում գոռալու հզոր հայրենիք Հայաստան՛կարծես այդ հիվանդությունը նոր են տեսնում:
    (Ա.Մկրտչյան,Այվազյան,Չաուշ,Ղանդիլյան,Յուզբաշյան,Մոնթե,Հ.Գալստյան և շատերին ) Միթե՞ Ձեր պապերը չեն պատմել,որ հայը մի կտոր հացը կիսելով է ապրել: Օրենքը պետք է գործի՛ Հայաստանը խոպան չի պաշտոնյաի համար:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30