Այսօր դիմել եմ Շենգավիթի քննչական մարմնին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով։ Ինչպես առավել վաղ հայտնի էր դարձել, ձերբակալվել էին իմ պաշտպանյալներ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գործունեությանը խոչընդոտելու համար։
Նախ պետք է փաստել, որ վիճելի պահին Աննա Դանիբեկյանը հանդես չի եկել որպես դատարան՝ հետևաբար նրա գործունեությանը խոչընդոտելու մասին խոսք լինել չի կարող։ Այնուհետև՝ տղաները վերարտադրել էին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ դատավորների վնգստոցի և փայտով խփելու մասով։
Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ դատավորներին վնգստացող անվանելը և փայտով գլխին խփելու խոսքերը արդարադատության իրականացմանը խոչընդոտել է, ապա պետք է մեղադրանք առաջադրեն ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին, քանի որ տղաները վերարտադրել են վերջինիս արտահայտությունները։
Հուսով եմ օրենքի առջև հավասար են բոլորը, և եթե Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը պետք է դատապարտվեն դատավորին վնգստացող անվանելու համար, նույն արարքի համար պետք է դատապարտվի նաև թեմայի առաջնային կրող, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ալեքսանդր ԿՈՉՈԻԲԱԵՎ
ՓԱՍՏԱԲԱՆ
https://www.facebook.com/alexandr.kochubaev/posts/2337391203025109