Վրաստանի մայրաքաղաքում ընթացող լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի խաղարկության ուժեղագույնների «A» խմբում յոթ տուրից հետո եռիշխանությունը պահպանվում է, սակայն այս անգամ առանց Հայաստանի երրորդ շախմատիստի: 5,5-ական միավոր վաստակել են գրոսմայստերներ Տիգրան Հարությունյանը (նկարում), Հովիկ Հայրապետյանը եւ տանտերերից՝ Լեւան Պանցուլայան:
Արման Միքայելյանը 5 միավորով նահանջել է չորրորդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ