Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ոչ պաշտոնական, անակնկալ այց է կատարել Գյումրի։ Մեր տեղեկություններով, նույնիսկ մարզային ու քաղաքային իշխանությունները նրա այցի մասին նախապես տեղյակ չեն եղել։
Եվ մինչ գյումրեցիները հետևում էին վարչապետի՝ Սյունիքի մարզից հնչեցրած ելույթին․ նա այսօր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ հետևում էր զորահավաքին ու զորավարժությունների ընթացքին, գյումրեցիներից շատերը զարմացել են ՝ նրան տեսնելով իրենց քաղաքում։ Ի դեպ, օգտատերերից ոմանք այս մասին արդեն արտահայտվել են սոցցանցերի իրենց էջերում։
Վարչապետը տիկնոջ հետ մտել է քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Di Napoli սրճարան, բարևել, զրուցել է մարդկանց հետո, այնուհետև գնացել է «Սև Բերդ» ամրոց` մասնակցելու Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգին։
Փաշինյանների ընտանիքի այցը Գյումրի հերթական անգամ ոգևորել է այս քաղաքի բնակիչներին․ զգալի է, որ կոլորիտով, գողտրիկ այս քաղաքը վարչապետի հատուկ ուշադրության ու նաև հսկողության տակ է։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ