Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ կմ248-կմ254 հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: Հաշվի առնելով ճանապարհի պաստառի նեղ լինելը, կտրուկ շրջադարձերը, մեծ թեքությունները՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 30-ին վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու ծանրաքարշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար (աշխատանքային օրերին ժամը՝ 9:00-18:00): Ծանրաքարշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար նախատեսված են ժամանակավոր կայանատեղիներ Մ-2 մայրուղու՝ կմ241+000-կմ247+000 և կմ261+000-կմ267+000 հատվածներում:
Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները:
ՀՀ ՏԿԵՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ