Էրիկ Ասատրյանին ճանաչում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում:
Նա սեղմում հենարանից սպորտաձեւի ԱՄՆ կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության եռակի հաղթող: Էրիկն ունի բազմաթիվ պարգեւներ:
Նա քսան տարի է, Հայաստանում չի եղել: Տասնմեկ ամսեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ: Եվ ահա հոկտեմբերին նա լինելու է հայրենիքում:
Ի դեպ, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան հոկտեմբերի 19-ին սեղմում հենարանից առաջնության սկիզբն է հայտարարել:
Նշեմ, որ սպորտաձեւը մեզանում նոր է, երկու տարի առաջ սեպտեմբերի 30-ին Հայաստանի անդրանիկ առաջնությունն է անցկացվել:
Ռ.Մ.