Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի վարչական տարածքի «Կատարի» կոչվող տարածքում ապօրինի ծառահատումներ են կատարվում։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բարձրավան և Շուռնուխ գյուղի 25-ամյա երկու բնակիչ, առանց համապատասխան թույլտվության, սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նշված տարածքում հատել են բոխի և կաղնի, իսկ ստացված 7-8 խորանարդ մետր փայտանյութը բարձել են առանց հաշվառման համարանիշի «ԶԻԼ-131» բեռնատարը:
Մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Երիտասարդները հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Բնությանը հասցված վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ