Ուկրաինայի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Արցախ այցելելուց: Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի արտգործնախարարությունը «խորհուրդ է տալիս Ուկրաինայի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ»:
Օրենսդրության խախտումը կարող է հանգեցնել վարչական, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության՝ ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ