Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետդումայի պատգամավոր, Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:
«Ձեր ողջ կյանքն ու գործունեությունը մարդու, գիտնականի, բևեռախույզի, պետական գործչի օրինակելի ճանապարհ են: Ձեր նման անձինք Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հպարտությունն են, ընդօրինակելու արժանի օրինակ բոլոր տարիքի անձանց ու, նախ և առաջ, երիտասարդների համար:
Ձեր փառահեղ անվամբ և բարի գործերով Դուք ռուսական պետականության ամրապնդման և բարգավաճման գործում հայերի ծանրակշիռ ներդրումի վառ օրինակն եք»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:
Հանրապետության նախագահը հատկապես անգնահատելի է համարել Արթուր Չիլինգարովի գործունեությունը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:
Կարդացեք նաև
Արմեն Սարգսյանը Չիլինգարովին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ