ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին չեղարկել է այցը Երևան, որտեղ պետք է վճարովի ելույթ ունենար Եվրասիական տնտեսական միության շրջանակում կազմակերպված համաժողովին՝ հաղորդում է The Washington Post պարբերականը:
Սեպտեմբերի 27-ին առավոտյան Ջուլիանին թերթին հայտնել էր, որ պատրաստվում է վարձատրման դիմաց մասնակցել Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության համաժողովին, որին ի թիվս այլ երկրների ղեկավարների, մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բայց արդեն երեկոյան մտափոխվել է: «Չգիտեի, որ Պուտինը գալու է», – ասել է Ջուլիանին՝ հավելելով, որ ավելի լավ է զգուշանալ, քան համարձակություն դրսևորել
Թերթի փոխանցմամբ՝ Ջուլիանիի մասնակցության որոշումը դժգոհություն էր առաջացրել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով փորձագետների մոտ:
Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի կայքում ներկայացված ծրագրում համաձայն՝ հոկտեմբերի 1-ին Ջուլիանին պետք է մասնակցեր «Թվային ֆինանսական տեխնոլոգիաներ-Նոր հնարավորություններ Եվրասիա մայրցամաքում տրանսպորտային փոխադրումների վճարային համակարգերի ինտեգրացիայի համար» թեմայով քննարկմանը, որը վարելու է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ