Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտի էին եկել Մատենադարան հանձնված իրենց տոհմական մանրանկարչազարդ ավետարանին

Սեպտեմբեր 28,2019 15:30

Օ­րը շա­բաթ էր և ­Մա­տե­նա­դա­րան այ­ցե­լող զբո­սաշր­ջիկ­նե­րի մեծ ու փոքր խմբե­րի հոսք էր կար­ծես: ­Մես­րոպ ­Մաշ­տո­ցի ար­ձա­նի հար­թա­կում լու­սան­կար­վող հա­յե­րի մի խումբ, թվով հա­զիվ մի տասն­յա­կ, այ­ցե­լու չէր, ­դուրս էր տու­րիս­տա­կան այ­ցե­կար­գից: Ն­րանք ուխ­տա­վոր­ներ էին, ուխ­տի էին ե­կել ­Մա­տե­նա­դա­րան հանձն­ված ի­րենց տոհ­մա­կան ման­րան­կար­չա­զարդ ա­վե­տա­րա­նին: Ն­րանց մուտքն էլ ­Մա­տե­նա­դա­րան այլ կող­մից էր` «ձե­ռագ­րա­տան», որի վա­րիչը` Գ. ­Տեր-­Վար­դան­յա­նը, նա­խօ­րոք պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յամբ նրանց ըն­դու­նե­լով, ա­սաց` ար­դեն պատ­վի­րել է «Ռե­սանց ա­վե­տա­րա­նը» բե­րել:

­Րո­պե­ներ հե­տո ա­վան­դա­պահ Ա­նա­հիտ Հայ­րա­պետ­յա­նը, ձեռքի փաթեթը սեղանին բացելով, ցուցադրեց մատ­յա­նը, և ուխ­տա­վոր­նե­րը շրջա­պա­տե­ցին ի­րենց տոհ­մա­կան սրբութ­յու­նը: Խո­նար­հու­մից ու երկր­պա­գու­մից հե­տո նրանք ուշա­դիր հետ­ևե­ցին մասնագետի բա­ցատ­րութ­յուն­նե­րին: Նախ դի­տե­ցին մատ­յա­նի սկզբում տե­ղադր­ված մեկ տասն­յա­կի հաս­նող մանրանկարչական է­ջե­րը, ո­րոն­ցում պատ­կեր­ված էին ա­վե­տա­րա­նա­կան նշա­նա­վոր դրվագ­ներ: Տ­պա­վոր­վեց հատկապես այն է­ջը, ուր պատ­կեր­ված էր ­Հի­սու­սի կան­խա­տե­սու­մը իր ա­շա­կերտ Պետ­րո­սի «հա­վա­տար­մութ­յան» վե­րա­բեր­յալ:

Երբ վեր­ջինս հա­վաս­տում է, թե եր­բեք չի լքի իր ու­սուց­չին ու չի ու­րա­նա նրան, ­Հի­սու­սը նկա­տում է, որ հենց այ­սօր մինչև աք­լո­րա­կանչ, լու­սա­բաց, նա քա­նիցս ու­րա­նա­լու է… ­Ման­րան­կա­րի­չը հիա­նա­լի վար­պե­տութ­յամբ է այդ դրվա­գը պատ­կե­րել. նա­խա­սեն­յա­կը, որ­տե­ղով զին­վոր­նե­րը ­Հի­սու­սին տա­րել են ­Պի­ղա­տո­սի մոտ:Ման­րան­կար­ված է­ջե­րից հե­տո ձե­ռա­գրա­գե­տը ար­դեն թեր­թում էր մատ­յա­նը` հետզ­հե­տե եր­ևան բե­րե­լով ման­րան­կար­չա­կան նուրբ մի­ջամ­տութ­յուն­ներ` խո­րա­նա­յին հիա­նա­լի հո­րի­նում­ներ, լու­սան­ցա­զար­դեր, տար­բեր մո­տիվ­նե­րի գու­նա­գեղ գլխա­տա­ռեր, ո­րոնց բո­լո­րին ու­ղեկ­ցում է մատ­յա­նը ստեղ­ծող գրի­չի սի­րուն, տպագ­րից հա­մար­յա չտար­բեր­վող ձե­ռա­գի­րը: Ա­վե­տա­րա­նի պատ­վի­րա­տուն իր թո­ղած հի­շա­տա­կա­րա­նում ա­սում է, որ ­Թու­մա է ա­նու­նը, տա­նու­տեր է: Ի՞նչ ի­մա­նաս, թե նրա պատ­վի­րած սուրբ մատ­յա­նը դա­րե­րի ինչ­պիսի ճա­նա­պարհ է ան­ցել. սկզբից իսկ՝ ԺԵ դա­րից, նու՞յն տոհ­մի ներ­կա­յա­ցուցիչներին է պատ­կա­նել թե՞… Ինչ ի­մա­նաս:

Այս կարգի հար­ցա­կան­նե­րը դադարում են, երբ արդեն վեր­ջին եր­կու՝ 19-րդ և 20-րդ դարերին է խոսքը վերաբերում: 1831-ից սկսած՝ ներ­կա ­Հա­յաս­տա­նի տա­րած­քում պար­բե­րա­բար մար­դա­հա­մար­ներ են անց­կաց­վել: Ար­դեն նշված թվա­կա­նի մար­դա­հա­մա­րի եր­ևա­նա­մերձ գա­վա­ռի Աղ­փա­րա գյու­ղի է­ջը սկսվում է Саркис Аветиков ծխա­տե­րով, ո­րը կար­ևոր գի­տե­լիք­ներ է հուշում. որ Սարգիսը գյու­ղի ռեսն է (տա­նու­տե­րը), որ նրա հայ­րը ­Մա­կո­ւի ռես-տա­նու­տեր Ա­վե­տիսն է, քանի որ ժա­ռան­գա­կան ի­րա­վուն­քով է նոր երկ­րում Սարգիսը ռես, և ­հոր ու­նե­ցած սուրբ գիրքն էլ այժմ որ­դուն է պատ­կա­նում: Ռես Ա­վե­տիս, ռես ­Սար­գիս, վեր­ջի­նիս որ­դի ռես ­Բաբ­կեն և Բաբ­կե­նի որ­դի ռես ­Վար­դան. կրկնվող այս ռես­նե­րի հետ նրանց տոհմն էլ ­Ռե­սանց… Այսքանն ար­դեն բա­վա­կան էր, որ ա­վե­տա­րանն էլ ­ Ռե­սանց կոչ­վեր: Այս ­ռես­նե­րին հա­ջոր­դող ևս ե­րեք ա­նուն կա մինչև Մատենադարան հանձնվելը` Սո­ղո­մոն, ­Գա­րուշ, ­Խա­չա­տուր: ­Տե­րե­րի այս ցան­կը առ­կա էր ա­վե­տա­րա­նի անձ­նագ­րում` ռես ­Սարգ­սից մինչև… վեր­ջին հանգր­վան: Ա­վե­տա­րա­նի անձ­նագ­րի տվյալ­նե­րը կար­դաց և ­մեկ­նա­բա­նեց Գ. Տեր-­Վար­դան­յա­նը:

«­Մա­տե­նա­դա­րա­նի նվի­րա­տու­ներ» բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի «­Մա­տե­նա­դա­րան» գրքի պար­բե­րա­բար թար­մաց­վող հրա­տա­րա­կութ­յուն­նե­րի «­Մա­տե­նա­դա­րա­նի նվի­րա­տու­նե­րի…» ցու­ցա­կում` «­Վար­դան­յան ­Խա­չա­տուր ­Գա­րու­շի, 1978թ., Եր­ևան» (նվի­րա­տուն եր­ևա­նաբ­նակ է): Այս­պես է ամ­փոփ­վում «­Ռե­սանց ա­վե­տա­րա­նի» «ո­դի­սա­կա­նը»` ­Մա­տե­նա­դա­րա­նում գտնե­լով` մշտա­կան խնամք և­ ա­պա­հով հա­վեր­ժութ­յուն: Ուխ­տա­վոր­նե­րին Մատենադարան առաջնորդողը, որ խմբի ու ­Ռե­սանց ցե­ղի այս պա­հի ա­մե­նա­տա­րեցն է` 85-ամ­յա Խ. ­Վար­դան­յա­նը, ինքն էլ բա­ցում է օր­վա հե­ռա­վոր «գաղտ­նի­քը»: ­

Չորս տաս­նամ­յակ ա­ռաջ էր, որ ին­քը հա­մա­ձայ­նեց եր­ջան­կա­հի­շա­տակ ­Բաբ­կեն ­Չու­գասզ­յա­նին ի­րենց տոհ­մա­կան ձե­ռա­գի­րը ­Մա­տե­նա­դա­րա­նին հանձ­նե­լու: ­Մա­տե­նա­դա­րա­նի փոխտ­նօ­րե­նը մատ­նա­ցույց ա­րեց սպի­տակ կե­տիկ­նե­րի առ­կա­յութ­յու­նը, ո­րոնք քայ­քա­յե­լու էին ամ­բողջ ձե­ռա­գի­րը: Սն­կա­յին հի­վան­դութ­յուն էր, ո­րից մատ­յա­նը պետք է բուժ­վեր ­Մա­տե­նա­դա­րա­նում և ­նոր կյանք ստա­նար: ­Գիտ­նա­կա­նը ձե­ռա­գի­րը տես­նե­լու էր ե­կել ա­վագ որ­դու` արվեստաբան Լ­ևո­նի հետ, ո­րոնք ման­րան­կար­նե­րը հեռ­վից տես­նե­լով, միա­ժա­մա­նակ ար­տա­հայ­տե­ցին ի­րենց կար­ծի­քը` «­Վաս­պու­րա­կան է»: Նրանք ան­գամ Ա­վե­տա­րա­նի մո­տա­վոր տա­րի­քը ո­րո­շե­ցին` XIII-XIV դա­րեր: Այժմ այն ճա­նաչ­վում է XV դա­րում ստեղծ­ված: ­Մատ­յա­նի ստեղծ­ման թվա­կա­նը բա­ցա­կա­յում է: «Ես նույն 1978-ին ո­րո­շե­ցի և­ ըն­կե­րոջս` հայագետ Ար­շակ ­Մա­դո­յա­նի հետ մատ­յա­նը ­Մա­տե­նա­դա­րան տա­րա», – ա­սաց Խ. ­Վար­դան­յա­նը: Այժմ նախ­կի­նում հնա­ցած տես­քով և սն­կա­յին հի­վան­դութ­յամբ ձե­ռա­գի­րը ան­ճա­նա­չե­լի է. իր թար­մա­ցած կազմով, առանց մատ­յա­նի էութ­յա­նը դիպ­չե­լու և ­բո­լո­րո­վին նոր տեսքով դա­րե­րին դի­մա­կա­յող: Տոհ­մա­կան սրբութ­յու­նից բա­ժան­վե­լիս, ուխ­տա­վոր­նե­րը նախ նրա հետ խմբո­վին նկար­վե­ցին, ա­պա յու­րա­քանչ­յուրն ա­ռան­ձին` իր նա­խա­սի­րած ձևով: Իսկ հրա­ժեշ­տի պա­հին «օ­րի­գի­նալ» կոն­յակ` «մատ­նա­չափ» բյու­րե­ղա­պակ­յա բա­ժակ­նե­րով. նշա­նա­բա­նը` թող ար­ևի տակ ծաղ­կուն մնա հա­յոց հոգ­ևոր հա­վեր­ժա­տուն ­Մա­տե­նա­դա­րա­նը և ն­րա հար­կի տակ ­Մա­կո­ւի ­Ռե­սանց ա­վե­տա­րա­նը:

Ուխ­տա­վոր­նե­րի խմբում կազ­մա­կեր­պիչ­ներ ­Գուր­գեն Ա­վե­տիս­յա­նից ու ­Կա­րեն Եղ­իա­զար­յա­նից հե­տո չորս հա­յա­գետ մտա­վո­րա­կան­ներ կա­յին – ­Խա­չա­տուր ­Վար­դան­յան, ԵՊՀ դո­ցենտ, գրա­կա­նա­գետ, Ն­վարդ ­Վար­դան­յան, նա­խոր­դի դուստ­րը, նույն­պես ԵՊՀ դո­ցենտ, գրա­կա­նա­գետ-ազ­գագ­րա­գետ, Ար­ման Եղ­իա­զար­յան, ԵՊՀ սփյուռ­քա­գի­տութ­յան ամ­բիո­նի վա­րիչ, պատ­մա­բան, պ.գ. դոկ­տոր և ­Վա­չա­գան Գ­րի­գոր­յան, բա­նա­սի­րութ­յան դոկ­տոր, պրո­ֆե­սոր (­Քաղ­սի գյու­ղից, որ տա­տի կող­մից կապ­ված է Աղբ­յու­րա­կի ­Ռե­սանց տոհ­մին) խում­բը ամ­բող­ջաց­նում էին Լ­ևոն ­Վար­դան­յա­նը, Եր­ջա­նիկ Եղ­իա­զար­յա­նը, ­Գառ­նիկ Ի­վան­յա­նը և Ա­րամ ­Սարգս­յա­նը: Ուխ­տա­վոր­նե­րի կազ­մը գրե­թե Աղբ­յու­րա­կի ­Ռե­սանց տոհ­մի ճյու­ղա­վո­րում­նե­րի առումով ներ­կա­յա­ցուց­չա­կան էր:

«­Ծի­րա­նի» գրա­վիչ ժա­ման­ցա­վայ­րի` ծի­րա­նե­նի­նե­րի հո­վա­նու ներ­քո գտնվող մի տա­ղա­վա­րում «բա­նա­կան» հաց­կե­րույ­թով ամ­փոփ­վեց ան­մո­ռաց օ­րը` ­Ռե­սանց տոհ­մա­ծա­ռի ա­ռանց­քով հուշ-հի­շա­տա­կի խոսքի ծա­վա­լու­մով: Ա­նուն­ներ, գոր­ծեր, հի­շա­տակ­ներ, լա­վի ու բա­րու մե­ծա­րում` մեր ան­մահ պատ­մա­հայր ­Մով­սես ­Խո­րե­նա­ցու բա­րո­յա­գի­տա­կան սահ­մա­նու­մի ո­գով. «Ինչ­պես որ մարդն է ու իր գոր­ծե­րը, այն­պես էլ նրա մա­սին աս­վող խոս­քերն են»: ­Դա­րե­րի ըն­թաց­քում քա­նի գե­ղե­ցիկ հո­գի է հայ­րե­նի հո­ղին խառն­վել և ­քա­նի­սը այդ բախ­տին չեն ար­ժա­նա­ցել աշ­խար­հի չա­րութ­յան պատ­ճա­ռով, բայց ի հե­ճուկս դա­ժան ժա­մա­նակ­նե­րի, նրանք կեն­սու­նակ սե­րունդ են թո­ղել: Վ. Գ­րի­գոր­յա­նը նկա­տեց, որ գրա­վոր թե բա­նա­վոր մար­դու խոս­քին միշտ ար­ժեք հա­ղոր­դո­ղը փաստն է, անհ­րա­ժեշտ փաս­տե­րով տրա­մա­բա­նե­լը, նո­րա­նոր փաս­տեր շրջա­նա­ռութ­յան մեջ դնե­լը, որ դրանք, գի­տես՝ շա­տե­րին են անհ­րա­ժեշտ: ­Դա հենց կյան­քին օգ­տա­կար լի­նե­լու գի­տակ­ցա­կան խոր դրսևորում է:

Իր խոս­քը նա հանգեցրեց խմբի ա­վագ ներ­կա­յա­ցուց­չի ա­նվա­նը՝ նկա­տե­լով, որ ունկն­դիր­նե­րը հա­մա­միտ են նրան և­ ու­րախ, որ 85-ամ­յա հա­րա­զա­տը իր ապ­րած կյան­քին հա­վա­տա­րիմ է մնացել ան­գամ այդ հա­սա­կում: ­Յու­րա­քանչ­յու­րի բերած հու­շա­պա­տառիկ ապր­ված կյան­քի` սերն­դից սե­րունդ փո­խանց­վող բա­րո­յա­պես խո­սուն մի դրվագ էր: Դ­րանց մեջ մար­գար­տի պես իր վի­պա­կա­նութ­յամբ փայ­լող ընդվզ­ման մի դրվագ էր «ղզր­բա­շի չար շնչի» դեմ` ­Մա­կո­ւի տա­նու­տեր Ա­վե­տի­սի ան­վան հետ կապ­վածը: Մե­ծի­մաստ պա­տում էր՝ իր բնույթով հերոսական, որ դար­ձավ բո­լոր հու­շա­պա­տում­նե­րի զարդը:

 

ԳՆ. ԱՐԱՄՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԱԿՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30