Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկային գաղտնիքի տրամադրումը՝ խոչընդոտ արտերկրից ներդրումների ներգրավման համար․ «Փաստ»

Սեպտեմբեր 28,2019 13:14

Օրեր առաջ կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով մի շարք հանցագործությունների դեպքում կարելի է ստանալ նույնիսկ կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները:

Խնդիրն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ներկայացված փոփոխությունը բացասական ազդեցություն է ունենալու մեր երկրի բանկային համակարգի կայունության և ներդրումային միջավայրի վրա:

Երբ քաղաքացիները վստահ են, որ իրենց բանկային հաշիվների գաղտնիությունը պահպանվելու է, ապա իրենց գումարները պահում են բանկերում, իսկ այս օրենսդրական փոփոխությունից հետո մարդիկ հանելու են իրենց ավանդներն ու ընդհանրապես բոլոր գումարները բանկերից ու փորձելու են բանկային ոլորտում ներդրումներ չանել:

Նույնիսկ՝ ոչ միայն նրանք, որոնք, ըստ Փաշինյանի ու նրա թիմի, «վախենալու բան ունեն»:

Այդպես կարող է վարվել ցանկացած գործարար, ցանկացած քաղաքացի՝ «շառուփորձանքից հեռու» սկզբունքով, քանզի փորձը ցույց է տալիս, որ հարվածի տակ են հայտնվում բոլոր նրանք, ովքեր պարզապես հաճո չեն այս իշխանությունների քիմքին:

Պետք է նկատել, որ ինչքան բարձր է բանկային հաշիվների մասին տեղեկատվության պահպանության մակարդակը, այնքան բարձր է բանկի վարկանիշը և պոտենցիալ հաճախորդների շրջանակը։

Ուստի պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ բանկային գաղտնիքի ապահովմանը հատուկ կարևորություն են տալիս, իսկ, օրինակ՝ Ավստրիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, ընդհանրապես, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների բացահայտումը գրեթե անհնար է։

Նշված օրենսդրական փոփոխությամբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումը խոչընդոտ է դառնալու արտերկրից ներդրումների ներգրավման համար:

 

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30