Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակի բարձրացման հարցն այդպես էլ չշոշափվեց․ «Փաստ»

Սեպտեմբեր 28,2019 12:47

Ավարտվեց վարչապետ Փաշինյանի՝ հնգօրյա այցը ԱՄՆ, որի համար պետբյուջեից ծախսվել է առնվազն 165 մլն դրամ (որոշ հաշվարկներով՝ ավելի քան 330 մլն), և զարմանալի չէ, որ հանրությունը ցանկանում է իմանալ, թե այցն ինչ դրական արդյունքներ ունեցավ մեր պետության համար, բացի Թրամփի ու յուր կնոջ մոմե արձանների հետ նկարվելը։ Այս հարցին պատասխանելու համար պետք է դիտարկենք այցի բուն նպատակներն ու ընթացքը։

Ի սկզբանե պարզ էր, որ վարչապետը պետք է մեկնի ԱՄՆ, քանի որ նախատեսվում էր վերջինիս մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, որտեղ պետք է ելույթով հանդես գար, ուստի Փաշինյանը որոշեց այս առիթն օգտագործել, մի քանի օր շուտ մեկնել ԱՄՆ և հանդիպել սփյուռքահայերի հետ։

Սակայն ուշագրավ է, որ հարցականի տակ էր վարչապետի և ամերիկյան պաշտոնական շրջանակների միջև հանդիպումների հարցը, իսկ այդ դեպքում կառավարության ղեկավարի այցը քննադատություններին չէր կարող դիմանալ, դրա համար էլ նախատեսվեց, որ պետք է հավաք անցկացնել Լոս Անջելեսի Գրանդ պարկում, քանի որ վարչապետը միտինգներ անցկացնելու մասնագետ է, և նման միջոցառումների ժամանակ վերջինիս հաջողվում է ոգևորություն առաջացնել մարդկանց շրջանում։

Ակնկալվում էր, որ հավաքին կմասնակցի մոտ 30-35 հազար մարդ։ Այնուամենայնիվ, հավաքի անցկացումը ցույց տվեց, որ այն ակնկալվածից ավելի սակավամարդ էր։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների տվյալների, հավաքին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ, կան նաև այլ տվյալներ, որ մասնակիցների թիվը հազիվ կազմել է 6-7 հազար։ Լոս Անջելեսում ապրող մեծաթիվ հայկական համայնքից նման քիչ թվով հայերի մասնակցությունը բոլորովին էլ հաջողություն չի կարելի համարել։

Ուշագրավ է, որ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակի բարձրացման հարցն այդպես էլ չշոշափվեց, ու մեծապես զարմանալի է, որ Փաշինյանի՝ Լոս Անջելեսյան ասուլիսի ժամանակ ոչ ոք հարց չուղղեց վարչապետին այդ մասին, իսկ հարցուպատասխանն ընթացավ բացառապես Հայաստանի ներքաղաքական օրակարգի շուրջ։

Այցի շրջանակներում ունեցած մյուս հանդիպումների ընթացքում վարչապետի ելույթների գլխավոր շեշտադրումները ևս վերաբերում էին թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի արձանագրած «ձեռքբերումներին», կոռուպցիայի դեմ պայքարին և այլն, մի խոսքով՝ բանավոր, անձեռակերտ «թանգարան»՝ նվիրված իշխանափոխությանը (կամ՝ հեղափոխությանը, ոնց կուզեք)։

 

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30