Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը միայն խոսքով և ամբիոններից մարդկանց հույզերի վրա խաղալու համար չէ. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Սեպտեմբեր 28,2019 12:38

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քաղաքացի Արկադի Գալստյանից

Մեծարգո վարչապետ, հպարտ քաղաքացու «փրկիչ և տեր» պարոն Փաշինյան, շուտով կլրանա մեր թալանված երկրի անատամ տատիկ, պապիկների ծակ գրպաններից վճարվող հարկերի հաշվին «մայլի տղու» կյանք վարող Ձեր ու նախկինում ստվերում գտնվող երիտհանրապետականներից և բազեներից կազմված ձեր թիմակիցների պաշտոնավարման երկու տարին, սակայն ի զարմանս ինձ՝ մեր թշվառ երկրի դարձյալ խաբված ժողովրդի մեջ դեռ կան պարտադրված տգետ մարդիկ, որ չունենալով տարրական իրավագիտակցություն և հիգիենա՝ ենթարկվում են Ձեր հիպնոսներին և համեմատության մեջ դիտարկելով «նոր ու հին Հայաստանները» գոհանում են Ձեզանից՝ փաստելով, որ իբր Դուք և Ձեր գործելոճը միանգամայն տարբերվում եք Ձեր իրավանախորդներից և ի տարբերություն նրանց՝ փորձում եք 30 տարվա սպանված Հայաստանը վերակենդանացնեք, բայց միայնակ լինելու, սեղմ ժամկետներում դրա անհնարին լինելու և այլ անհասկանալի պատճառներով Ձեր մոտ դա այդպես էլ դեռ չի ստացվում։

Հարկ է նշել, որ համեմատական նման ֆարսը շրջանառության մեջ է դրվել Ձեր ու Ձեր կիսագրագետ դասալիք պաշտոնավոր թիմակիցների և դեռ իրենց երազանքների թոթոլ պաշտոնի հերթին սպասող և դրա համար քծնանքի դպրոցում վերապատրաստվող երիտքպականների կողմից՝ ի կատարումն Ձեր իրավանախորդների կողմից ազգը դեգրադացնելու միջոցով հեշտությամբ նրան իշխելու ծրագրին։

Ուշագրավ են նաև այն ժամանակակից ցնորքները, որ Ձեր աճպարարության շնորհիվ մեր ազգի տգետ զանգվածը Ձեզ հերոսացնում է պետության դեմ ուղղված ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող ընդամենը մի երկու հանցագործների «ձերբակալությունների» օրերին, իսկ տապալված դատավարությունների, քրեկան գործերի, վարչարարությունների, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլնի համար Դուք դեռ պլստում եք մեղադրվելուց, ի՞նչ հետաքրքիր է, չէ՞, կամ  սկզբում հպարտ քաղաքացուն կերակրում էիք ստերով, թե նա է երկրի տերը և Դուք «խոնարհվում եք նրա առաջ, ծառայում եք նրան և այդպես շարունակ ․․․», իսկ հիմա հպարտ և կրկին թալանված քաղաքացին 10-րդ պլանում անտեսված կոկորդն է պատռում, իսկ Դուք կրկին Ձեր տիկնոջ ուղեկցությամբ գերթանկարժեք չարտեր եք պատվիրում և սելֆիներ անելով ու ոտանավորներ ասելով ծամում եք ձեզ հրամցվող քծնանքով համեմված չալաղաջներն ու էկզոտիկ մրգերից տեղում քամված հյութերը՝ առանց հիշելու, որ մի քանի տարի առաջ ԱԺ ամբիոնից հայրենասերի կեցվածք ընդունած բղավում էիք, թե «ժողովուրդը հացին կակայա ասում», կամ այդ նույն ժողովրդի հաշվին օգտագործվող բնակատեղին հարմարեցնում եք Ձեր նստատեղին և դրա համար առանց անհարմար զգալու հացին կակա ասող ժողովրդի ծակ գրպաններից մսխում եք դոլարային միլիոններ։

Ուզում եմ նշել նաև, որ Ձեր նման անհայտ պայմաններում այլևս հերոսացած կերպարի համար անպատվաբեր է համեմատվել Սերժ Սարգսյանի նման մարդու հետ, որի ապաշնորհ գործելոճը տարիներ շարունակ քննադատելուց հետո հռչակել եք ազգի դավաճան, մերժել եք՝ ընդամենը հեռացնելով ասպարեզից և պատերի տակ բամբասանքի միջոցով «մեղադրում» եք բազմաթիվ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, ուստի առաջարկում եմ Ձեր իսկ աչքերում այլևս կուռք դարձած չսափրված հերոսի Ձեր կերպարը, որի ձեռքի վիրակապը արնանման հետքով չգիտես ինչու դարձրել եք մասունք և պահպանում եք մինչ օրս, համեմատել ոչ թե Սերժ Սարգսյանների, Ռոբերտ Քոչարյանների և մնացած «մերժվածների» կերպարի հետ, այլ 2010-2015թթ Ուրուգվայի  նախագահ  Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոյի կերպարի հետ, ով իրեն երբևէ թույլ չտվեց այն շռայլությունների գոնե մի փոքր մասը, որոնք թույլ տվեցին Ձեր իրավանախորդներն ու Դուք՝ ընտանյոք հանդերձ։

Իսկ մեր Մոնթեն ու իր նմանները ոչ միայն իրենց շռայլություն թույլ չտվեցին, այլև ընտրեցին զրկանքներով լի կյանքը՝ կիսաքաղց օր մթնեցրին, եթե քնեցին, ապա հազվադեպ  ու  աթոռների վրա, եթե հագան, ապա թշնամու զոհերի վրայից հանված հագուստներ ու ճտքակոշիկներ, հատ առ հատ ռազմի դաշտից փամփուշտներ հավաքեցին, որով ռազմամթերք կուտակեցին և Հայաստան աշխարհը փրկեցին ծնկի բերելու վտանգից։

Մոնթեն ծխաց հանուն վաղվա վառ խարույկի, որը հանգցրին Ձեր իրավանախորդները, որի վրա այժմ էլ Դուք էլ ջուր լցնում, միգուցե անգիտակցաբար։

Վերոգրյալի հիման վրա առաջարկում եմ Ձեզ Հայաստանից նախկինում գռփածը վերադարձնելու անկարողության պայմաններում, գոնե զերծ մնալ արյան գնով պաշտպանված ու պահպանված մեր երկրի հանրային ունեցվածքը մսխելու մոլուցքից և վերջապես ընկալել մի պարզ բան, որ Հայաստանը միայն խոսքով և ամբիոններից մարդկանց հույզերի վրա խաղալու համար չէ մեր մայրը, այլ Հայաստանն իսկապես մեզ ծնողն ու սնողն է և այսքանից հետո դեռ մեզ հանդուրժողն է, ուստի նրան թալանել, կամ նրա ծոցը մտնելը, կամ նրան այլոց /հարևան պետությունների ղեկավարներին/ հրամցնելը ոչ այլ ինչ է՝ քան պղծություն։

Արմատներով, գեներով, ի ծնե և ցմահ անկուսակցական Արկադի ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30