ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում իշխանական ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը վերջին անգամ կմասնակցի երկուշաբթի Ստրասբուրգում մեկնարկող նտսաշրջանին: Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտմբերի 1-ին է գրել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխարինելու հարցը:
Մեր տեղեկություններով` Իգիթյանի դիրքերը պատվիրակությունում երերացին, երբ պատգամավորը հունիսի 24-ին Վեհաժողովում չմասնակցեց Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությանը, եւ լուրեր տարածվեցին, թե նա ուկրաինացի պատգամավորների հետ է քվեարկությանը չմասնակցելու պայմանավորվածություն ունեցել; Խնդիրն այդ օրերին ռուսական կողմի հետ կածես հնարավոր եղավ հարթել, բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին օրերին ՌԴ կողմը հստակ պահանջել է` Իգիթյանը պիտի հեռանա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում