Կարկուտ-ցրտահարությունից տուժած, բերքը կորցրած գյուղացուն կառավարությունն այսօր, ըստ էության, չի փոխհատուցում: Գործադիրը ձեռնամուխ է եղել գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրմանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին 6 տարում բնական աղետների հետեւանքով գյուղատնտեսության վնասները հասել են 110 մլրդ դրամի, բայց դրա նույնիսկ կեսը չեն փոխհատուցել գյուղացուն: Եվ, ահա, Էկոնոմիկայի նախարարությունից մեզ տեղեկացնում են, որ գյուղապահովագրության նոր նախագիծը ակտիվ շրջանառության մեջ է: Փորձնական ծրագրի ընթացքում գերմանական KfW բանկի կողմից կտրամադրվի ավելի քան 5 մլն եվրո եւ նույնքան էլ համաֆինանսավորում կլինի պետական բյուջեից (խոսքը մոտ 360 մլն դրամի մասին է):
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում