Հանրային մի շարք շրջանակներ, օրինակ, պնդում են, որ պատժելով՝ պետք է հասնել մինչեւ 90-ականների սկիզբը, հայտնաբերել Սովետական Միության հսկայական ունեցվածքը փոշիացնողներին եւ պատժել ՀՀՇ-ական շրջանի պաշտոնյաներին։ Պետք է անպայման վեր հանել 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կատարվածը, անդրադառնալ ընտրական զեղծարարություններին, որոնց հիմքը դրվեց 1995-ին։
Եվ եթե կարելի է հետմահու մեղադրանքներ հնչեցնել Գեւորգ Մհերյանի ու Հայկ Հարությունյանի հասցեին, ապա ինչո՞ւ չի կարելի վեր հանել Վազգեն Սարգսյանի կամ Անդրանիկ Մարգարյանի գործունեությունը, էլ չենք խոսում՝ եթե կարելի է Ռոբերտ Քոչարյանին բանտ նստեցնել, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղքերի մասին էլ է հարկավոր խոսել։ Իսկ պատժի եւ արդարության մասին ամենից շատ խոսող ՀԱԿ-ը, բնականաբար, դեմ է սրան, նրանց թիրախը ՀՀԿ-ն է եւ Սերժ Սարգսյանը։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում