Լրահոս
Օրվա լրահոսը

Gucci-ի ցուցադրության մասնակից Արմինե Հարությունյան․ Ուզում եմ տեսնել ինձ այնպիսին, ինչպիսին իրականում կամ․ «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 28,2019 11:05

Հենց նոր, երբ դուք զանգահարեցիք, ես վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրառումն էի նայում: Անկեղծ ասած՝ շատ զարմացա, շատ հաճելի էր: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Gucci-ի ֆեյշըն շոուին մասնակցած Արմինե Հարությունյանը: Արդեն մի քանի օր է՝ համացանցի բուռն քննարկման թեմաներից մեկն է 23-ամյա աղջկա մասնակցությունը Gucci-ի ցուցադրությանը:

Նորությանն է անդրադարձել նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է աղջկա լուսանկարն ու կից գրառում արել. «Հայկական հրաշք ենք նվիրել համաշխարհային պոդիումին»:

Մեր զրույցում Արմինեն ասաց, որ սկզբում շատ է նեղվել՝ տեսնելով համացանցում իր արտաքինի վերաբերյալ բացասական կարծիքների տեղատարափը: «Սկզբում շատ-շատ էի նեղվում, բայց հիմա՝ չէ, որովհետեւ հասկանում եմ, որ ամեն մարդ իր կարծիքն ունի, եւ ես չեմ կարող ոչ մեկի կարծիքի վրա ազդել: Նրանք ինձ չեն ճանաչում եւ նույնիսկ անձնական վիրավորանքներ են հասցնում: Շատ տհաճ է: Առաջին անգամ է երեւի նման բան եղել, եւ բոլորի ուշադրության կենտրոնում հենց ես եմ, դրա համար բոլոր կարծիքներն էլ երեւի թե տեղին են, քանի որ բոլորի մոտ է շոկ, այդ թվում՝ եւ իմ»,- ասաց Արմինեն:

Արմինեն իր արտաքին տեսքի վրա ոչ մի փոփոխություն չի արել, սակայն անկեղծացավ, որ կոմպլեքսներ է ունեցել ու եղել է պահ՝ ցանկացել է գնալ այդ քայլին: «Բայց հասկացել եմ, որ ուզում եմ տեսնել ինձ այնպիսին, ինչպիսին իրականում կամ, չեմ ուզում փոխվել: Ես սիրում եմ ինձ»,- հավելեց նա:

 

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30