Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուվե Հալբախ․ Բոլոր կողմերն էլ պետք է պատրաստ լինեն զիջումների․ «168 ժամ»

Սեպտեմբեր 28,2019 10:50

«Այն, ինչ ասվում է, ըստ էության ընկած է բանակցությունների հիմքում: Այսինքն՝ այս հակամարտության վերջնական կարգավորումը չի կարող  լինել կողմերից մեկի կամ մյուսի օգտին, քանի որ դա չի լինի կարգավորում, այլ միայն կբարդացնի իրավիճակը, եթե կողմերից որևէ մեկի համար կարգավորումն ընդունելի չլինի, հակամարտությունը պարզապես չի կարգավորվի: Ուստի հաճախակի է ասվում միջնորդների կամ միջնորդ երկրների ղեկավարների կողմից, որ հակամարտության կարգավորման դեպքում հաղթող ու պարտվող չպետք է լինի, կարգավորումը պետք է լինի փոխադարձ զիջումների և օգուտների արդյունք»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով թեզին, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար:

«Ի՞նչ է հարկավոր, որպեսզի լուծումն ընդունելի լինի բոլոր մասնակիցների համար. Նախ՝ դա շատ բարդ է: Երկրորդ՝ հարկավոր է, որպեսզի բոլոր կողմերն էլ պատրաստ լինեն զիջումների, որոնցով կարգավորումը կլինի ընդունելի իրենց համար: Իսկ դրան պետք է հասնել բանակցությունների միջոցով»,- ասել է Հալբախը:

 

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30