Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական պատվերով կարված գործերի տպավորություն է»

Սեպտեմբեր 28,2019 10:25

Արթուր Ղազինյանը` Վիգեն Սարգսյանի, Ալիկ Սարգսյանի եւ վերջին շրջանում հարուցված ու դեռ հարուցվելիք քրեական գործերի մասին

– Պարոն Ղազինյան, վերջին շրջանում հաճախ ենք լսում նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։ Ինչո՞վ է սա պայմանավորված, մանավանդ, որ դրանք հաջորդեցին ԱԱԾ տնօրենի հրաժարական-հեռացմանը:

– Հարուցված նոր քրեական գործերի շքերթ, կարծում եմ, առաջին հերթին նպատակ ունի ցույց տալ հանրությանը, ավելի ճիշտ, իշխանության կողմնակիցներին, որ Վանեցյանը խոչընդոտում էր այդ գործերի հարուցմանը, դրանով իսկ փորձելով հիմնավորել իրենց կողմից շրջանառության մեջ դրված այն թեզը, ըստ որի, դա կապ է ունեցել և հովանավորել է նրանց։
Երկրորդ պատճառը թաքնված է «մինչև վերջին կոպեկը վերադարձնելու» ձախողված և սպառված օրակարգի վերակենդանացման քաղաքական պահանջի մեջ։ Բանն այն է, որ վերջին մեկ և կես տարվա ընթացքում իշխանությանը չի հաջողվել հանրությանը ներկայացնել «պետության ու ժողովրդի համատարած թալանը» հիմնավորող որևէ ապացույց, որով հնարավոր կլիներ պետությանը վերադարձնել գողացված միջոցները։ Թերևս միակ բացառությունը Ալեքսանդր Սարգսյանի կողմից վերադարձված գումարն էր ու Արմեն Ավետիսյանի հյուրանոցը, որոնք ավելի շատ հիշեցնում են ինդուլգենցիա, քան գողացված միջոցների վերադարձ։ Հիշեցնեմ, ես խոսում եմ հրապարակված տեղեկատվության մասով, չեմ բացառում, որ եղել են նաև ստվերային պայմանավորվածություններ։

-Ձեր կարծիքով այս քրեական գործերը կլուծե՞ն առաջադրված խնդիրները, եթե հաշվի առնենք նաև շրջանառվող այն լուրերը, որ շուտով նոր քրական գործեր կհարուցվեն։

-Դժվար է ասել, քանի որ չեմ տիրապետում քրեական գործի նյութերին, բայց այն մասով, որոնք հայտնի են դարձել հանրությանը, կարող եմ ասել, որ դրանք շատ խոցելի են և իրավաբանորեն թույլ հիմքով և տպավորություն են ստեղծում, որ դրանք կարված են հատուկ իջեցված քաղաքական պատվերի շրջանակներում։

-Դուք ի նկատի ունեք Վիգեն Սարգսյանի և Ալիկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական հետապնդումնե՞րը:

-Ոչ միայն, այլ հարուցված և հարուցման փուլում գտնվող գործերը։ Եթե հիմա ՀՀ իրավապահ մարմիններին չհաջողվեց ապացուցել բոլոր անձանց մեղավորությունը, դա կհաստատի հանրության շրջանում տարածված այն համոզմունքը, իրականում Վանեցյանը հիաժարվել է կատարել իրեն տրված քաղաքական հրամանը՝ հարուցել ինքնանպատակ գործեր ազդեցիկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ և խափանել նրանց արդյունավետ քաղաքական ընդդիմադիր գործունեությունը։
Հատկապես զավեշտալի է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։ Դատելով մամուլում շրջանառվող և իրավասու մարմինների կողմից չհերքված լուրերից, իշխանության թիրախում ոչ թե Ալիկ Սարգսյանն է, այլ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Կարծում եմ հասկանում եք, որ Կոստանյանը կապ չունի հայտարարված «թալանի» հետ, իսկ թե ի՞նչ պատճառով է նա հայտնվել քաղաքական իշխանության թիրախում, կարծում եմ պարզ կդառնա շատ շուտով։

 

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

28․09․19 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30