Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը չի կարող հաջողությամբ պսակվել, եթե դրա մասին քարոզեն միայն հայերը». «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 27,2019 23:45

Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը օրերս ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր քննարկում Հայոց ցեղասպանության ճանաչման և հանցագործության հատուցման թեմայով, որին բանախոսելու էր իրավագետ և ցեղասպանագետ, դոկտոր Ջերմեյն Մաքքալպին:

«Անարդարությունը մեկ տեղում՝ սպառնալիք է արդարությանը ամենուր»,- հայտնի իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի խոսքերն է մեջբերում իրավագետ և ցեղասպանագետ դոկտոր Ջերմեյն Մաքքալպին ԱՄՆ Կոնգրեսում Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցերի շուրջ: Իր ելույթում դոկտոր Մաքքալպին ընդգծեց միասնության կարևորությունը այս նպատակներին հասնելու համար, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարում:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը չի կարող հաջողությամբ պսակվել, եթե դրա մասին քարոզեն միայն հայերը: Անհրաժեշտ է բոլորիս ու լայն զանգվածների միասնական քարոզչությունը»,- ասում է նա:

Նա կոչ արեց դասեր քաղել մարդկության հանդեպ կատարած այլ հանցագործությունների ճանաչման և հատուցման օրինակներից ՝ ընդգծելով, որ ցեղասպանությունը դադարում է միայն այն ճանաչելուց հետո:

«Պետք է բացառել, որ ժամանակակից զարգացումները խափանեն հանցանքի ճանաչման գործընթացը: Քանի դեռ ցեղասպանությունը ժխտվում է, այն շարունակվում է»,- նշում է Մաքքալպին:

Դոկտոր Մաքքալպիի կարծիքով Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցման տրամադրումը կարևոր է նաև Թուրքիայի համար, քանի որ առանց դրա անհնար է հասնել երկրի լիակատար ժողովրդավարացմանը: Նա վստահ է, որ՝հատուցումն ավելի խորը երևույթ է, քան ֆինանսական փոխհատուցումը: Դրա առաջնային նախապայմաններից է հանցագործության գիտակցումն ու ճանաչումը, որից հետո միայն հնարավոր է խոսել հատուցման ձևերի մասին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30