Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի կայունությունը կախված է հենց փոքր և միջին ձեռներեցության կայացվածության աստիճանից․ Վահագն Խաչատրյան. «Ա1+»

Սեպտեմբեր 27,2019 23:13

Տնտեսագետ, քաղաքական գործիչ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը նվազագույն աշխատավարձ կատեգորիան չի ընդունում։

Տնտեսագետի պնդմամբ՝ նախորդ իշխանությունների քաղաքական խնդիրն է եղել, որպեսզի փոքր և միջին ձեռնարկատիրությունը չզարգանա։

«Համաշխարհային բանկի 2018 թվականի մի զեկույցում գրված էր շատ պարզ, որ Հայաստանը եզակի օրինակ չէ, և աշխարհում կային շատ երկրներ՝ 60-ից ավել, որտեղ իշխանությունների հիմնական նպատակը եղել է, որ իրենց ժողովուրդը լինի աղքատ։ Որպեսզի կարողանան իրենց քաղաքական խնդիրները լուծել 5000 դրամներով»,- շարունակեց քաղաքական գործիչը։

Իշխանությունները, տնտեսագետի պնդմամբ, պետք է ոչ թե խանգարեն տնտեսվարողներին, այլ ազատություն տան։

«Ի վերջո քաղաքական առումով մի մեծ ճշմարտություն կա, որ երկրի կայունությունը կախված է հենց փոքր և միջին  ձեռներեցության կայացվածության աստիճանից»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30