Մեգի անունով 5 տարեկան շանը Լիբանանում գտել են ծանր վիճակում. շանը ծեծել են, ատրճանակից կրակել 17 անգամ… Նրան գտել են տուփին կապկպված վիճակում: Փամփուշտների գնդակները դիպել են շան աչքերին, կոտրել ծնոտը եւ վնասել ականջը: Նրան առաջինն այդ վիճակում տեսած քաղաքացին օգնության ահազանգ է տարածել սոցցանցերում: Արձագանքել է բրիտանական «Վայրի հոգիներ» բարեգործական կազմակերպությունը: Մեգինն Լիբանանից դուրս տանելը, սակայն, դժվար էր: Նա մի քանի վիրահատության ենթարկվեց, բայց աչքերը փրկել չհաջողվեց:
Կես տարի անց Մեգին վերջապես հայտնվում է Լոնդոնում, որտեղ գտնում է նոր տուն եւ ընկեր՝ Միշկա անունով շանը: Նրան որդեգրում է 25-ամյա Քեյսի Քարլինը: Նա Instagram-ում վարում է Մեգիի էջը՝ 250 հազար հետեւորդներով: «Մեգիի հետ կատարվածը սարսափելի է, բայց նրա պատմությունը մյուսներին ոգեշնչում է բարին գործել, օգնել»,-ասում է Քեյսին: Այժմ Մեգին թերապեւտի կոչում ունի՝ ամրագրված համապատասխան փաստաթղթերով:
Կարդացեք նաև
Մեգիի աշխատանքը տարեցների խնամքի կենտրոններում է, հիվանդանոցներում, դպրոցներում եւ համալսարաններում: Քեյսին պատմում է՝ թեեւ առողջական խնդիրների հետեւանքներն ակնառու են, Մեգին չի սիրում տարբերվել մյուս շներից. «Նա պարզապես հրաշալի է. միշտ սիրում է խաղալ եւ տրամադրությունդ բարձրացնել: Նա առանց վզկապի հետեւում է ինձ: Դժվար է պատկերացնել, թե ինչ ցավերի միջով է նա անցել, բայց երբեւէ չի ցավեցրել որեւէ մարդու: Ես պարզապես ուզում եմ բոլորը տեսնեն, որ նա լիարժեք կյանքով է ապրում: Մեգիի պատմությամբ մենք կյանքն ավելի գունեղ ենք դարձնում: Չնայած դաժան անցյալին, Մեգին շարունակում է սիրել եւ օգնել մարդկանց»:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
Աղբյուրը՝ ladbible.com