Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը՝ միավորելով Հայաստանը, Վրաստանը և մի շարք այլ երկրներ. Սաակաշվիլի

Սեպտեմբեր 27,2019 22:44

Վլադիմիր Պուտինը որոշել է մինչև 2024թ. վերականգնել Խորհրդային Միությունը և նախատեսում է միավորել Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Բելառուսը, ինչպես նաև Ուկրաինայի հիմնական մասը: Այս մասին տեսաուղերձում հայտարարել է Վրաստանի նախկին  նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Սա նրա ծրագիրն է: Այս փուլում ծրագրի մաս է կազմում ստիպել այդ երկրներին չեզոքություն հռչակել և թուլացնել քաղաքական առաջնորդներին»,-ասել է Սաակաշվիլին:

Նա նաև նշել է, որ Վրաստանի պետականության դեմ մեծ դավադրություն կա: «Ես ձեզ կասեմ՝ ինչ է տեղի ունենում Վրաստանի շուրջը: Առաջին հերթին, Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի ղեկավարության հետ Վրաստանի չեզոք կարգավիճակի շուրջ: Նրանք ցանկանում են, որ հայտարարեն, որ Վրաստանը երբեք չի ներառվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմում»,- հավելել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30