ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել, որոնք պաշտպանները սահմանված ժամկետում իրավունք ունեին բողոքարկել Վճռաբեկ դատարանում։ Սակայն օրերս հայտնի է դարձել, որ Վճռաբեկ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների դիմումները վարույթ ընդունել, դրանով, ըստ էության, զրկելով նրանց որոշումը բողոքարկելու հնարավորությունից։
Բողոքները վարույթ չընդունելը նշանակում է անձին զրկել է իր դեմ կայացված կալանավորման որոշման իրավաչափությունը բողոքարկելու հնարավորությունից։
Վճռաբեկ դատարանը իր պրակտիկայում երբեք չի անդրադարձել այս հարցին և դիմումները նույն վարույթ ընդունելը մերժելիս՝ չի դիտարկել այս հարցը։ Նկատենք, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը նույնպես ուղղակի լուծում չի տալիս այս հարցին, թեև և՛ ՀՀ Սահմանադրությունը, և՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ և ՍԴ որոշումները դա երաշխավորում են։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ