Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցին:
Ադրբեջանական հյուպատոսությունը տեղեկացնում է, որ Հայաստանի վարչապետի Լոս Անջելես այցի օրը՝ սեպտեմբերի 22-ին, տեղի ադրբեջանցիները՝ հյուպատոսարանի աջակցությամբ «բողոքի» ցույց էին կազմակերպել: Ինչպես փաստում են հյուպատոսարանի տարածած լուսանկարները, օդ բարձրացրած փոքրիկ ինքնաթիռները ծածանել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Karabakh is Azerbaijan! End the Occupation» («Ղարաբաղը Ադրբեջան է. դադարեցրե՛ք օկուպացիան»):
Բացի պաստառներից՝ ադրբեջանցիները բեռնատարների վրա փակցված թվային բաներների միջոցով ներկայացրել են հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ իրենց պատկերացմամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ