Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի

Սեպտեմբեր 27,2019 21:21

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ սեպտեմբերի 27-ին քննեց Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայցն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի։

Տիգրան Աթանեսյանը բողոքարկում է իր արտոնագրի գործողությունը կասեցնելու վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կայացրած որոշումը, ըստ որի՝ Տիգրան Աթանեսյանը մեղավոր է ճանաչվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Փաստաբանի վարքագծի կանոնակարգի 2.2.3 ենթակետի խախտումների համար, իսկ որպես կարգապահական տույժ դադարեցվել է փաստաբանի (թիվ 78) արտոնագրի գործողությունը:

Հիշեցնենք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր հրապարակային հարթակներում փաստաբանի կողմից վիրավորական գրառումներ (արտահայտություններ) և հայհոյանքներ կատարելու, ինչպես նաև կատարված հայհոյանքները և վիրավորական գրառումները կամ արտահայտություններն արդարացնելու և հրապարակային հարթակում նույն վարքագիծը շարունակելու վարքագիծը ստուգելու նպատակով:

Հոկտեմբերի 16-ին կկայանա հաջորդ դատական նիստը, որի ժամանակ կհրապարակվի դատական ակտը։

Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30