Թաիլանդի Թագավորության Պատտայա քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը հանդես եկավ 9 մասնակցով՝ 2 կին եւ 7 տղամարդ:
Տղամարդկանց առաջնությունում Հայաստանը ընդհանուր առմամբ նվաճեց 4 ոսկե, 4 արծաթե, 4 բրոնզե մեդալ եւ ոսկե մեդալների քանակով 84 երկրների մեջ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Չինաստանին՝ 13 եւ Վրաստանին՝ 5:
Թիմային հաշվարկով մեր երկիրը 6-րդն է՝ 424 միավորով:
Հայաստանի ծանրորդները աշխարհի առաջնությունում արձանագրեցին այսպիսի արդյունքներ:
Կարդացեք նաև
Տղամարդիկ:
81 կգ. Անդրանիկ Կարապետյան, պոկում՝ 168 կգ (բրոնզ), հրում վարժությունում՝ 0 կգ:
89 կգ. Հակոբ Մկրտչյան` 167 կգ + 208 կգ (արծաթ)= 375 կգ (ոսկի):
Դավիթ Հովհաննիսյան`160 կգ + 195 կգ = 355 կգ:
102 կգ. Սամվել Գասպարյան՝ 178 կգ (բրոնզ) + 212 կգ = 390 կգ:
109 կգ. Սիմոն Մարտիրոսյան՝ 199 կգ (ոսկի) + 230 կգ (ոսկի) = 429 կգ (ոսկի):
+109 կգ. Գոռ Մինասյան՝ 212 կգ (արծաթ) +248 կգ (արծաթ) = 460 կգ (արծաթ):
Ռուբեն Ալեքսանյան՝ 192 կգ +245 կգ (բրոնզ) = 437 կգ (բրոնզ):
Կանայք:
59 կգ. Իզաբելլա Յայլյան՝ 92 կգ + 110 կգ =202 կգ (14-րդ տեղ):
81 կգ. Տաթեւ Հակոբյան՝ 105 կգ +121 կգ = 236 կգ (10-րդ տեղ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ