Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության, կարող են Հայաստանում անարգել ձեռք բերել տրանսպորտային միջոց, առանց որևէ կացության կարգավիճակ ստանալու տրանսպորտային միջոցը հանել ՀՀ գրանցումից

Սեպտեմբեր 27,2019 18:25

Համացանցում լայն քննարկման առարկա է դարձել սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշումը, որը վերաբերվում է տրանսպորտային միջոցների հաշվառման և գրանցման կարգում փոփոխություններ կատարելուն։

Պարզաբանենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի ընթացքում ընդունված հիշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո ևս օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության, կարող են Հայաստանում անարգել ձեռք բերել տրանսպորտային միջոց, առանց որևէ կացության կարգավիճակ ստանալու տրանսպորտային միջոցը հանել ՀՀ գրանցումից և արտահանել՝ վարելու համար ստանալով տարանցիկ համարանիշ։

Ինչ վերաբերվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցները իրենց անվամբ Հայաստանում գրանցելուն, այնուհետև դրանք արտահանելուն, ապա հիշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո դա կարող է իրականացվել միայն ՀՀ-ում կացության համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում։

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30