Լուսինե Գրիգորյանը և Գյուրջիև անսամբլը համերգային շրջագայությամբ ներկայացել են Լիսբոնում, և շարունակում են ելույթները ԱՄՆ-ի Չիկագո, Նյու Յորք և Պասադենա քաղաքներում, որոնք նվիրված են Կոմիտասի և Գյուլբենկյանի 150 ամյակին։
Համերգների ընթացքում Լուսինե Գրիգորյանի կատարմամբ հնչել են Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները, և այդ նույն ստեղծագործությունները, որոնք Լևոն Էսկենյանը՝ Գյուրջիև անսամբլի ղեկավարը, փոխադրել է ժողովրդական գործիքների համար, կատարել է Գյուրջիև անսամբլը։
Տպավորիչ ելույթից հետո, ամերիկյան հայտնի ամսագիր New York Times-ն՝ իր հոդվածում անդրադարձել է Գյուրջիև անսամբլին՝ մանրամասնելով Գյուրջիևի և նրա երաժշտության մասին։
The New Yorker ամսագիրը նույնպես խոսել է Կոմիտասի և Գյուրջիև անսամբլի մասին։
Կարդացեք նաև
Լուսինե Գրիգորյանի և Գյուրջիև անսամբլի բազմաթիվ համերգային ծրագրեր մեծ ոգևորությամբ ընդունվել են Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Միջին Արևելքի ավելի քան 26 երկրների լավագույն համերգասրահներում և միջազգային հեղանակավոր փառատոններում։
Նշենք նաև, որ Գյուրջիև անսամբլը աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ հոլանդական «Edison Award»-ի մրցանակակիր է:
«Գյուրջիև» անսամբլ