Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանություն է տվել Հայաստանին օգնությունն ավելացնելու լրացմանը

Սեպտեմբեր 27,2019 15:46

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ Սենատի կոմիտեն ընդունել է լրացում՝ ուղղված Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելուն: Ինչպես տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը, հավելյալ միջոցները տրամադրվելու են Հայաստանին՝ հաջակցություն ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների:

ԱՄՆ Սենատի կոմիտեն միաձայն ընդունել է լրացումը, որը նախաձեռնել էին սենատորներ Լինդսի Գրեմը եւ Քրիս վան Հոլենը (լուսանկարում): Հատկացումները նախատեսվում են ի հավելումն երաշխավորված 17,6 միլիոն դոլար հատկացումների՝ Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից, 1,5 միլիոն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության, 1 միլիոն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման համար։

Անդրադառնալով Արցախի հիմնահարցին՝ Սենատը իր մտահոգությունն է հայտնել ձգձգված հակամարտության կապակցությամբ և աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Բացի այդ Սենատը Պետքարտուղարությանը և USAID-ին կոչ է արել խորհրդակցություններ անցկացնել Ծրագրերի հանձնաժողովի հետ, ինչը կարող է նպաստել հակամարտության հետագա կարգավորմանը և հոգալ հումանիտար կարիքները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30