Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Մինասյանը` աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Սեպտեմբեր 27,2019 15:26

Թաիլանդի Թագավորության Պատտայա քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Մրցակցային եզրափակիչ օրը մրցահարթակը տրամադրվեց տղամարդկանց գերծանր՝ +109 կգ քաշայիններին: Մոլորակի հսկաների պայքարի մեջ էին նաեւ Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

Վերջին տարիների աշխարհի ամենաուժեղ մարդու՝ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեի հետ, որին պատկանում են բոլոր ռեկորդները, դժվար էր ոսկու համար պայքարելը:

Գյումրեցի Գոռ Մինասյանը պոկում վարժությունում 212 կգ-ով արժանացավ փոքր արծաթի, հրում վարժությունում գլխավերեւում պահեց 248 կիլոգրամը (կրկին 2-րդ ցուցանիշ) եւ երկամարտի 460 կիլոգրամով դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Դրամատիկ ընթացավ մեր երկրորդ հսկայի՝ Ռուբեն Ալեքսանյանի պայքարը: Պոկում վարժությունում նա միայն երրորդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 192 կգ-ն (6-րդ տեղ): Սակայն նա պայքարի մեջ էր: Իր նախասիրած հրում վարժությունը սկսելով 241 կիլոգրամից՝ Ռուբենը, այնուհետեւ, իր կամքին ենթարկեց 245 կգ ծանրաձողը, ինչը նրա համար ապահովեց հրում վարժության՝ փոքր եւ երկամարտի՝ 437 կգ բրոնզե մեդալները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30