«Վանեցյանը դեռ փակագծեր չի բացել, անձնական վիրավորանքներ են եղել, սպա է… անսխալ մարդ գոյություն չունի, Փաշինյանը սխալներ ունի, լավ բաներ էլ է արել, բայց այնքան սխալ է արել, որ լավ բաների վրա ուշադրություն չի դարձնում: Վանեցյանը լավ կադր է»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ պետի պաշտոնից հրաժարականին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նրա համար քննադատելի է Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Վանեցյանն ուսադիրները նետել է աղբամանը…»:
https://www.facebook.com/aravot.am/videos/956091388073012/
Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ նաեւ Մարտի մեկի գործով վկա, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեպքին. «Նրան շատ լավ եմ ճանաչում, պատճառների մասին չեմ կարող ասել: Մի բան փաստ է. ճնշումներ եղել են, իրավապահների ձեռքի տակ է եղել, որովհետեւ ՀՀ հանցագործությունների 95 տոկոսը, երբ բացահայտվում է, դատավճիռների հիմքում որպես իրեղեն ապացույցներ գաղտնալսումներն են լինում: Վստահ եմ՝ գիտեին, թե նա ինչ է խոսել եւ ում հետ: Իշխանությունը փորձում է ամեն ինչ վերահսկել, ինչն անհնար է»:
Կարդացեք նաև
Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ ցավալի է, որ Մարտի մեկի թեման այսօր շահարկվում է. «Պատասխանատուները օրենքի խստությամբ պետք է պատժվեն, բայց ուշադրությունը պետք չէ սեւեռել միայն դրա վրա: Տնտեսությունն է պետք զարգացնել: Կարծում եմ՝ Քոչարյանի համար էլ հաճելի կլինի պատասխանատվության ենթարկվել արածի համար, բայց հաստատեք՝ ի՞նչ է արել»: Նախկին պատգամավորը նաեւ հայտարարեց, որ ՀՀ նոր իշխանությունը պետք է օր առաջ փոխի Սահմանադրությունը: Մանրամասն՝ տեսանյութում:
https://www.facebook.com/aravot.am/videos/2360784937509026/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ