Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, որը Ամուլսարի գործով քննչական խմբի նոր ղեկավարն է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Ամուլսարի վերաբերյալ քրգործով նախաքննությունը շարունակվում է, քրգործը բազմահատոր է, մի քանի տասնյակ հազարներից է բաղկացած: Ցանկացած քրգործի նախաքննություն դինամիկ է անգամ մեկ փաստաթուղթը, մեկ դատավարական կարծիքը, քրգործում ձեռք բերված նոր տվյալ, նոր փաստաթուղթ որոշակի ընթացք կարող է տալ ու փոփոխություն բերել քրգործի ընթացքում: Վերջին շրջանում նախաքննության ընթացքում ի հայտ են եկել նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնցով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել շարունակել նախաքննությունը»:
Թե ի՞նչ նոր տվյալների մասին է խոսքը, արդյոք այն տվյալների մասին է, որոնք նախկինում կարող էին թաքցված լինել՝ հաշվի առնելով քննչական խմբի նախկին ղեկավարի բարեկամական կապերը՝ Այվազյանը պատասխանեց. «Պատճառներ եւ այլն, թույլ տվեք այս պահին որեւէ իրավական գնահատականներ չտանք, պարզապես շարունակենք նախաքննությունը: Կոնկրետ նախաքննությունը շարունակելու հիմքը հանդիսանում է Ընդերքի եւ շրջակա միջավայրի նախարարությունից ստացել ենք գրություն, գրության մեջ առկա են նոր տեղեկություններ, նոր տվյալներ»:
Լրագրողները ճշտեցին՝ նախարարը խոսում էր տվյալների մասին, որոնք թաքցվել են, օրինակ, գոլորշիացման տվյալները, խոսքը հենց ա՞յդ տվյալների մասին է, թե՞ այլ՝ Այվազյանը պատասխանեց. «Դուք տալիս եք իրավաբանական գնահատականներ՝ թաքցնել.թույլ տվեք նախարարի ասածը չեմ կարող մեկնաբանել, առավել եւս, երբ քննությունն ընթացքի մեջ է: Կհաստատվեն այդ խոսքերը, կամ կհերքվեն՝ կպարզվի նախաքննության ընթացքում ուսումնասիրությունների արդյունքում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ