Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա 800 հեկտարի վերադարձի խնդիրը հնարավոր է լուծել առանց պատերազմի». Ժիրայր Սեֆիլյան

Սեպտեմբեր 27,2019 13:54

«Ոչ համաձայն եմ, ոչ էլ դատափետում եմ այդ հայտարարությունը: Դա խուսանավելու դիվանագիտական ձեւակերպում է»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախյան հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի, Արցախի ՀՀ-ի եւ Ադրբեջանի ժողովրդին:

«Հասկանում ենք, որ դա կյանքի չի կոչվելու: ՀՀ նոր իշխանությանը հորդորում ենք հրաժարվել «Մադրիդյան սկզբունքներից»: Քանի դեռ դրանք չեն վերացել, հայկական կողմը չպետք է մոտենա բանակցային սեղանին: Բայց դա չի նշանակում, թե հակառակորդի հետ չպետք է երկխոսել: Դա հնարավոր է՝ առանց բանակցային սեղանին մոտենալու»,-նշեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա բնորոշմամբ՝ հակառակորդի հետ հանդիպման համար միջնորդության կարիք չկա. «Մի զանգով այդ ամենը կարելի է կազմակերպել: Կուզենայի, որ Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոնից անդրադառնար 800 հեկտարի խնդրին եւ ասեր՝ «ոչ մի բանակցություն չի կարող լինել, քանի դեռ հակառակորդը, որը 2016թ.-ին լեզու է գտել Երեւանի դավաճան ղեկավարության հետ, հանգեցրեց հայկական կողմի կորուստներին եւ զոհերին»: 800 հեկտարի պայման է պետք դնել բանակցությունների սեղանին. 18 դիրքի մասին է խոսքը, որոնք կորցրինք դավադիրների պատճառով»:

https://www.facebook.com/aravot.am/videos/382512712640452/

Ապա Ժիրայր Սեֆիլյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ «2016թ.-ին դուք պատրաստակամություն էինք հայտնել կամավորներով այդ կորուստը վերադարձնել, ի՞նչ ճակատագիր ունեցավ դա»: Սեֆիլյանը պատասխանեց. «Շատերն ասում են՝ «հիմա ազատության մեջ եք, գնացեք այդ հեկտարը վերցրեք»: Մենք հավաքագրել էինք 1000 կամավորների, ՊՆ-ի հետ գործակցել: Բայց ինձ ձերբակալեցին, իսկ շարունակությունը գիտեք: Հիմա վիճակն այլ է: Այդ խնդիրը հնարավոր է լուծել նաեւ դիվանագիտական ճանապարհով՝ անգամ առանց ուժ կիրառելու, առանց պատերազմի»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30