Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ էր դա ձեռնտու՝ «5-րդ շարասյա՞նը», ոճրագործ կողմի՞ն, որը ժողովրդի վրա ուժ է կիրառել». Սեֆիլյան

Սեպտեմբեր 27,2019 13:45

«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մարտի 1-ի գործի դատաքննությանը՝ համոզմունք հայտնեց, որ գործընթացը դանդաղ է, ինչը վտանգավոր է. «Մենք ասել էինք, որ եթե այսպես եթե շարունակվի, արյուն կհեղվի: Ականատես եղանք նման դեպքի (նկատի ունի նախկին ոստիկանապետ, Մարտի մեկի գործով վկա Հայկ Հարությունյանին): Երբ մատնացույց ես անում ոճրագործներին եւ չես մեկուսացնում, նրանք սկսում են «մաքրագործել»:

Սեֆիլյանը հարցադրում արեց. «Սպանությո՞ւն էր դա, թե ինքնասպանություն, կարեւորություն չեմ տալիս: Կարեւորը հարցնելն է՝ ո՞ւմ էր ձեռնտու՝ «5-րդ շարասյա՞նը», ոճրագործ կողմի՞ն, որը ժողովրդի վրա բռնի ուժ է կիրառել ոչ միայն Մարտի 1-ին, այլեւ տարիներ շարունակ կեղեքել է ժողովրդին, կրակել ժողովրդի վրա»:

https://www.facebook.com/aravot.am/videos/382512712640452/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30