Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությունը զարմանում էր, պարոն վարչապետ, Դուք ինչու չէիք զարմանում, որ հիմա եք զարմանում. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 27,2019 13:35

Առանց զարմանալու փորձենք հասկանալ և պատասխանը գտնել, թե կոռուպցիայի դեմ պայքարն ինչո՞ւ է այսքան անարդյունավետ, ինչո՞ւ է ամեն շաբաթ կաշառքի գործով պաշտոնյա ձերբակալվում հետհեղափոխական Հայաստանում, ինչո՞ւ է պետական պաշտոնյայի մտքով անցնում կաշառք վերցնել և ինչո՞ւ է պաշտոնյան ապօրինություն թույլ տալիս։

Պարոն Փաշինյան, Դուք եք տարբեր առիթներով, հայտարարել, որ պետական կառավարման համակարգում հին կադրերն են, ընդամենը 2-3%-ն են նորերը։ Մենք էլ հավելենք, որ պետական կառավարման համակարգն էլ նույնն է։ Հեղափոխության հիմնական պահանջն էր փոխել կոռումպացված պետական կառավարման համակարգն իր բաղադրիչներով։ Նույնիսկ անգրագետ Պողոսին հայտնի կլինի, որ եթե պետական կառավարման համակարգը մնացեք է նույնը, կադրերը մնացել են նույնը և 2-3%-ը հնարավորություն չի ունենա հեղափոխության պահանջներն իրականություն դարձնել։

Հենց սկզբից ոստիկանապետի, ԱԱԾ-ի ղեկավարի նշանակումից հետո Հայաստան 24.com-ը բազմից բարձրաձայնել է, որ մերժվածներն իրենց իշխանությունը պահել են բացառապես ուժայինների շնորհիվ, և եթե առանցքային պաշտոնները զբաղեցնում են նախկինները, մասնավորապես՝ ուժային կառույցները, ՊԵԿ, ԿԲ, ապա անհնար կլինի կատարել հեղափոխության պահանջները։ Իրենց կադրերով, իրենց օրենքներով իրենց դեմ պայքարելն աբսուրդ է։ ԱԺ ընտրություններից հետո ունեիք քաղաքական մեծամասնություն, պիտի լուծեիք ուժային կառույցների ղեկավարների հարցը, հիմա նոր ԱԺ-ում փոխում եք օրենքը, որ հնարավորություն լինի ոչ մասնագիտական կառույցից մարդ նշանակել։

Հեղափոխությունից անմիջապես հետո աղմկահարույց բացահայտումներ էին լինում, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում թալանչիներ էին բռնում, որոշ ժամանակ անց բաց էին թողնում, և թալանչիները բոլորը արտերկրում բուժման կարիք էին ունենում, հանրությունը զարմանում էր, պարոն վարչապետ, Դուք ինչու չէիք զարմանում, որ հիմա եք զարմանում։ Եթե մարդը նույն տեղը աշխատում է նույն օրենքներով, իսկ ինչու պիտի նույն ձևով չաշխատի։ Պարոն վարչապետ, հեչ զարմանալու բան չկա, եթե թալանողն էլ, թալանչուն բռնողն էլ կապված են տարատեսակ թելերով, էլ ինչու պիտի բաց չթողնեն, և մնացյալներն էլ գիտեն, որ եթե իրենց էլ բռնեն, ապա բաց են թողնելու եւ այսպես շարունակ։ Եթե դատաիրավական համակարգում բարեփոխում չեք արել, էլ ի՞նչ իրադարձություններից եք խոսում, որ պաշտոնյան էլ կաշառք չվերցնի։

Ջավահիր ԱՅՎԱԶՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իհարկե,պետք է բոլոր ,,նախկիններին,,արտաքսել երկրից՝գոնէ միգրանտի նպաստ կստանան և յոլա կգնան,իսկ նրանց տեղերը պետք է նշանակվեն այն հնդիկները,որոնք ներգաղթել են ՀՀ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30