«Նախորդ ռեժիմը ձգտում է ռեւանշի: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում չի ապրել, ոչինչ չեն կարող անել՝ ոչ իրենք, ոչ Կրեմլը, որ նրանց վարձկանները»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
«Ըստ իրենց՝ վերջին հարվածը պետք է լինի Ամուլսարը: Նրանց կարծում են, որ Փաշինյանը դիմելու է ուժի, այսինքն՝ հանքի ճանապարհները բացելու են ոստիկանների միջոցով՝ ուժով, բայց, բարեբախտաբար, Փաշինյանը գիտակցում է դա եւ կուտը կուլ չի տալիս: Հուսանք՝ նախկինների «թեժ աշունը» երազանք կմնա»,-նշեց Ժիրայր Սեֆիլյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/382512712640452/
Կարդացեք նաև
Հարցին՝ «ԱԱԾ պետի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանին եւս համարում եք վարձկա՞ն», նա դրական պատասխանեց. «Այո»:
Ապա, անդրադառնալով Վանեցյանի ակնարկին այն մասին, որը ինքը դեռ որքան բաներ կա, որ չի ասել, Սեֆիլյանը շարունակեց. «Եթե Վանեցյանը համարձակվի գաղտնիք բացահայտել, ուրախ կլինեմ: Դրանով նա կարագացնի այն, որ գործող իշխանությունը շատ ավելի արագ քայլեր կանի ճիշտ ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը մասնակցել է «Սասնա ծռեր» խմբավորման զինաթափման գործողությանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ