Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեֆիլյան. «Փաշինյանը դիմադրում է Կրեմլին. դրսեւորումներից մեկը ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի հեռացումն էր»

Սեպտեմբեր 27,2019 12:47

«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ հայաստանյան կնճռոտ հարցերի առկայության պատճառը նոր իշխանության կողմից նախորդ ռեժիմի հասցեին քաղաքական գնահատական չհնչեցնելն է: «Երբ Նիկոլ Փաշինյանը նստեց պետության ղեկին, Կրեմլը սկսեց գործընթաց, որի նպատակն է՝ օր առաջ ձախողեցնել նրա կառավարությանը»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա բնորոշմամբ՝ Կրեմլի նշյալ գործելաոճը հիմա էլ է շարունակվում. «Նենգադուլների պատճառով մեր երկիրը վնասներ է կրում, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական: Խոսքն այդ թվում գազի գնի բարձրացման մասին է: Իմ տեղեկություններով՝ առաջիկայում եւս գազի գինը բարձրանալու է: Եթե այս մեկ եւ կես տարում ճիշտ վարվեինք, գազի գինն ավելի էժան պետք է լիներ: Հոսանքի գինն էլ է ուռճացված: Տեսանք, թե ինչպես Լարսի անցակետը «փակվեց»: Այս ամենի նպատակը մեր իշխանությանը ճնշելն է: Մինչ օրս իշխանությունը մի «Սանիթեքի» հախից անգամ չի կարողանում գալ: Իշխանության վարկանիշի անկմաննն օր առաջ սպասում են Կրեմլում: Այդ վարկանիշի իջեցումից հետո նրանք նպատակ ունեն Փաշինյանի իշխանությանը հեռացնելու»:

https://www.facebook.com/aravot.am/videos/382512712640452/

 

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի. «Փաշինյանի դիմադրության փորձերի ականատեսն ենք այս ընթացքում: Դրսեւորումներից մեկը ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի հեռացումն էր եւ այն օրինագիծը, որով այս կառույցների ղեկավարների պաշտոնին կկարողանան հայտնվել մարդիկ, որոնք կապ չունեն այդ համակարգերի հետ: Խնդիրը Վանեցյանի անձի մեջ չէ: ԱԱԾ-ն պետք է մասնատել ըստ գործառույթների»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30