Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազն այդ մասին տեղյակ չի՞ եղել, որ հայտարարում է, թե նոր հանգամանքներ են ի հայտ եկել, թե կրկին գործ ունենք իրավիճակային արդարադատության հետ. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 27,2019 12:32

«Ժողովրդի» տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Շվեյցարիա նամակ են ուղարկել՝ խնդրելով տրամադրել Միհրան Պողոսյանի մասին տվյալները։ Շվեյցարացիները պատասխանում գրել են՝ եթե Միհրան Պողոսյանի վերաբերյալ Հայաստանում քրեական գործ է քննվում՝ փողերի լվացման մասով ապա ուղարկեք քրեական գործը եւ մենք Ձեզ կտրամադրենք բոլոր տվյալները։

Սակայն քննիչը որոշման մեջ ամբողջությամբ խեղաթյուրել է Շվեյցարիայից ստացած պատասխանը։ Մասնավորապես, նշել է. «Օֆշորային գոտում գրանցված ընկերությունների կողմից շվեյցարական բանկում հաշիվներ ունենալու եւ դրանք Միհրան Պողոսյանի կողմից կառավարելու հանգամանքը պարզելու, ինչպես նաեւ այդ ընկերությունների գործունեության վերաբերյալ քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ ստանալու նպատակով կազմվել են իրավական օգնություն հայցելու մասին միջնորդություններ եւ ուղարկվել Շվեյցարիայի Համադաշնության եւ Պանամայի Հանրապետության իրավասու մարմիններին, սակայն ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ. Պողոսյանի կողմից այդ ընկերությունների գործունեությանն ապօրինի միջամտելու, դրանց հետ առնչություն ունենալու հանգամանքը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել»։

Ստացվում է՝ գործը քննող քննիչը, դատախազը չեն հստակեցրել իրենց պահանջները եւ կրկին նամակ չեն ուղարկել Շվեյցարիա, այլ խեղաթյուրել են ստացված պատասխանն ու ըստ իրենց հայեցողության շարադրել դրա բովանդակությունը, ինչից ակնհայտ է դառնում, որ ի սկզբանե իրավապահ համակարգը գործը կարճելու եւ պատշաճ քննություն չիրականացնելու հրահանգ է ունեցել կամ շահագրգռվածություն։

Ու այստեղ հարց է առաջանում. արդյոք ՀՀ գլխավոր դատախազն այդ մասին տեղյակ չի՞ եղել, որ հայտարարում է, թե նոր հանգամանքներ են ի հայտ եկել, թե կրկին գործ ունենք իրավիճակային արդարադատության հետ։ Կալանավորում են՝ ըստ նպատակահարամարությա՞ն…

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30