Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի պետության եւ որ պետություններից են օտարերկրացիներ ժամանում Հայաստան ու ապրում կացության կարգավիճակով. «Հրապարակ»

Սեպտեմբեր 27,2019 12:05

Նյու Յորքում Հայաստանի վարչապետը բողոքեց սեփական երկրի քաղաքացիներից՝ ասելով, որ «Ձյունիկ» սառնարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով հարյուրավոր տոննա փչացած մսամթերքը սառնարանից դուրս հանելու խնդրին բախվելով՝ պատրաստ են եղել ՀՀ քաղաքացիներին վճարել օրական 5 կամ 10 հազար դրամ, բայց ՀՀ-ում մարդ չի գտնվել, որ գա այդ աշխատանքն անի, ի վերջո՝ դա արել են Հնդկաստանի քաղաքացիները։

Այլ հարց է, թե ինչու է «ազատ եւ երջանիկ Հայաստանում ապրող» քաղաքացիների, նաեւ ժողովրդավարության բաստիոն (հեղինակային իրավունքը, ճիշտ է՝ Փաշինյանինը չէ, բայց նրա քաղաքական թիմի 2-րդ դեմքինն է՝ Արարատ Միրզոյանինը) երկրի վարչապետը համեմատում իր քաղաքացիների ու աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի՝ Հնդկաստանի քաղաքացիների կենսամակարդակները (պետական սեկտորում նրանք ստանում են մոտ 76 դոլար աշխատավարձ, մասնավորում՝ 100-120)։ Բայց չէր խանգարի հասկանալ, թե, ի վերջո, քանի պետության եւ որ պետություններից են օտարերկրացիներ ժամանում Հայաստան ու ապրում կացության կարգավիճակով։

ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը միայն 2 երկրի՝ Հնդկաստանի ու Չինաստանի քաղաքացիների մասով ներկայացրեց տվյալներ (առավել շատ երկրների մասով տվյալների հավաքագրումը ժամանակատար է), Հայաստանում կացության իրավունքով աշխատող քաղաքացիների վերաբերյալ տվյալներն էլ երեք տարվա կտրվածքով են՝ 2017-2018-2019 թթ.։ Ըստ այդմ, 2017-ին Հայաստանում կացության ժամանակավոր իրավունք ստանալու համար դիմել է Հնդկաստանի 1363 քաղաքացի, որոնցից նման իրավունք է ստացել 909-ը, 2018-ին՝ Հնդկաստանի 3 հազար 382 քաղաքացի, թույլտվություն ստացել է 1838-ը, 2019-ի 9 ամիսներին (մինչեւ սեպտեմբերի 20-ը)՝ Հնդկաստանի 1151 քաղաքացի, թույլտվություն է ստացել 608-ը։

Չինաստանից 2017-ին Հայաստան պետությանը դիմել է 321 քաղաքացի, ժամանակավոր բնակության իրավունք է ստացել 306-ը։ 2018-ին դիմել է 315-ը, ստացել է 283-ը, իսկ 2019-ի 9 ամիսների ընթացքում դիմել է 140 հոգի, ստացել՝ 158-ը։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30