Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհարմար է. Նեթանյահուն կշտամբում է Էրդողանին Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու համար». Russia Today-ի անդրադարձը

Սեպտեմբեր 27,2019 11:45

Ռուսական Russia Today անգլալեզու հեռուստաալիքի կայքէջը «Անհարմար է. Նեթանյահուն կշտամբում է Էրդողանին Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու համար, որը Իսրայելը ևս չի ճանաչել» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տեսաուղերձին:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետն ասել էր. «Նա, ով չի դադարում ստել Իսրայելի մասին, սպանում է քրդերին իր երկրում, հերքում է հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, չպետք է Իսրայելին խրատի։ Էրդողա՛ն, դադարի՛ր ստել»:

«Բենիամին Նեթանյահուի կողմից Ռեջեփ Էրդողանին քննադատելը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար ավելի անկեղծ կլիներ, եթե նա անձամբ չարգելափակեր հայերի ցեղասպանությունը ճանաչելու փորձը նախորդ տարի»,-գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի Նեթանյահուն անձամբ միջամտել է և արգելափակել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթացը Կնեսետում՝ պատճառաբանելով, որ նման որոշումը կարող է դրդել թուրք ազգայնականիներին նախագահական ընտրություններում աջակցել Էրդողանին:

Հոդվածում նաև նշվում է, որ Նեթանայահուի և Էրդողանի հարաբերությունները վատացել են, ինչն իր ազդեցությունն է թողել նաև երկու երկրների առևտրային հարաբերությունների վրա: Ինչ վերաբերում է ռազմական ոլորտում համագործակցությանը, ապա վերջին տասնամյակին Թուրքիային փոխարինել է Ադրբեջանը, որը մեծ քանակությամբ զենք է գնում Իսրայելից՝ ասվում է հոդվածում:

 Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30