Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մեկուկես տարվա ընթացքում բազմաթիվ են այն ոլորտները, որտեղ աշխատավարձի բարձրացում է եղել. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 27,2019 11:40

Կառավարությունը երեկվա նիստում որոշեց բարձրացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների կրտսեր խմբի ծառայողների աշխատավարձը։ Մասնավորապես. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել էր, որ փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական եւ հրդեհաշիջման աշխատանքների դեպքում հավելումներ չեն նախատեսվում, եւ այժմ հատուկ պայմաններում ծառայություն կատարող փրկարարների կրտսեր խմբի ծառայողների աշխատավարձը կազմում է 85-90 հազար դրամ, ինչը, նախարարի խոսքով, չի համապատասխանում նրանց կատարած աշխատանքին։ Եվ գործադիրը երեկ որոշեց աշխատավարձի ֆոնդը 29 տոկոսով ավելացնել։ Կրտսեր խմբի աշխատակիցների աշխատավարձը հոկտեմբերի 1-ից կդառնա 130 հազար դրամ։

Առաջին անգամ չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները այսպիսի փոփոխություններ են ձեռնարկում։ Օրեր առաջ էլ պարզ դարձավ, որ բարձրանալու են առաջին եւ երկրորդ երեխաների համար նախատեսված միանվագ նպաստները։ Մասնավորապես, 2020 թվականից վեց անգամ բարձրացնելու են առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ։ Կրկնակի կբարձրանա երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը. 150 հազար դրամից այն կդառնա 300 հազար դրամ։ Շուրջ 41 տոկոսով բարձրացնելու են աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից այն հասցնելով 25 500 դրամի։ Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ կլինի, մինչեւ երեխայի երկու տարին լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ։

Սրանք փոփոխություններ են, որոնք ակնառու են, եւ որքան էլ որ նախկին իշխանությունները պնդեն, թե ոչինչ չի եղել, փաստերն ու թվերն այլ բանի մասին են հայտնում։ Մշտապես է արդիական եղել ցածր աշխատավարձերի հարցը, եւ երկար տարիներ հենց դրանից են բողոքել քաղաքացիները։ Եվ, ահա, այս մեկուկես տարվա ընթացքում բազմաթիվ են այն ոլորտները, որտեղ աշխատավարձի բարձրացում է եղել։ Կառավարության որոշմամբ՝ 2019թ. հունիսի 1-ից հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության չափը եւս ավելացել է. ցուցանիշները հետեւյալն են. Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս, Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս, Գումարտակի հրամանատար- 88 հազար դրամ, 23 տոկոս, Վաշտի հրամանատար- 97 հազար դրամ, 32.6 տոկոս, Դասակի հրամանատար- 72 հազար դրամ, 26.2 տոկոս, Ավագ ենթասպա-    38 հազար դրամ, 18 տոկոս, Շարքային պայմանագրային- 23 հազար դրամ, 13.7 տոկոս, սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած)- 49 հազար դրամ, 22 տոկոս։ Այսինքն՝ սա այն գումարն է, որ մարդիկ կոնկրետ ամեն ամիս հավելյալ ստանալու են, եւ կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30