Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան. Պաշտպանության նախկին նախարարի հրամանին ծանոթանալիս երեւում է, որ Երեւանում բնակարան են ստացել մարդիկ, ովքեր երբեւէ բնակարանի կարիք չեն ունեցել. «Հրապարակ»

Սեպտեմբեր 27,2019 10:56

ՀՀ քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն էր տարածել, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Քրեական գործով հիմնավորվել է, որ Երեւանի Գ. Հասրաթյան փողոցի 25/6 շենքի թվով 71 բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարարը, եւ այդ բնակարանների հատկացման հարցն ընդհանրապես չի քննարկվել հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի քննարկման արդյունքում նշված շենքի մի շարք բնակարաններ, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, հանձնաժողովի կողմից հատկացվել են ՀՀ կառավարության սահմանած կարգի խախտմամբ, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողներին։

Աղմկահարույց այս հայտարարությանը հետեւեց Վ. Սարգսյանի խոսքը, որը նա ուղղել էր ԱՄՆ-ից, որտեղ գտնվում է ուսումնառության նպատակով. «…Ես վրդովված եմ, բայց նաեւ հանգիստ, քանի որ բնակարանների բաշխման պատմությանն ու այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում՝ բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով եւ չափանիշներով։ Ամբողջ ընթացքը եւ վերահսկողությունն իրականացրել է համապատասխան հանձնաժողովը՝ իր որոշումների առանցքում ունենալով մարտական ուղի անցած զինծառայողների առաջնահերթության սկզբունքը…»։

Այս գործի շրջանակներում փաստաբան Նորայր Նորիկյանի 8 վստահորդ ճանաչվել են տուժող։ Փաստաբանը մանրամասնում է՝ նրանք բոլորն էլ գործող զինվորականներ են. «Դեռեւս սույն թվականի հուլիսի 11-ին մեր կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված դիմումի հիման վրա զինվորական դատախազությունում օգոստոսի 6-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Դիմումում նշվել էր, որ մի շարք զինծառայողներ, ըստ էության, զրկվել են անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստանալու տարիներ շարունակ սպասվող հնարավորությունից, որի արդյունքում կրել եւ շարունակում են կրել ահռելի վնասներ։

Նորիկյանը նաեւ նշում է, որ պաշտպանության նախկին նախարարի հրամանին ծանոթանալիս անզեն աչքով երեւում է, որ Երեւան քաղաքում բնակարան են ստացել մարդիկ, ովքեր երբեւէ բնակարանի կարիք չեն ունեցել, ովքեր 5 օր Երեւանում չեն բնակվել, ովքեր այդ բնակարանները ստացել են գործող կարգերին ակնհայտորեն չհամապատասխանելու պայմաններում. «Այլ կերպ ասած, ում ցանկացել են, նրանց էլ տվել են՝ թքած ունենալով ՀՀ օրենսդրության եւ տարիներ շարունակ իրենց բնակարանին սպասող զինծառայողների իրավունքների վրա»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30