Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Փաշինյանին, փորձել է հերթական անգամ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել ու նշել, թե Արցախը պատմական Ադրբեջանի մի մասն է:
Նախ, անկախ Ադրբեջանը հիմնադրվել և աշխարհի քաղաքական քարտեզի վրա ի հայտ է եկել ընդամենը 1918թ. մայիսի 27-ին, Coca-cola-ի հիմնադրումից 32 տարի անց:
Երկրորդ, եթե ադրբեջանցիները նեղություն քաշեն և ծանոթանան անտիկ պատմիչներ Ստրաբոնի, Դիոն Կասիոսի և Պոլիբիոսի աշխատություններին, ապա կիմանան, որ Օրխիստենեն, այսինքն՝ Արցախը, պատմական Հայաստանի մաս է:
Երրորդ, 1918-1920 թվականներին այն չի եղել անկախ Ադրբեջանի մաս և կցվել է Խորհրդային Ադրբեջանին 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ:
Կարդացեք նաև
Չորրորդ, 1988-ի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի որոշումներով Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից, իսկ 1991թ. ԽՍՀՄ գործող օրենսդրության համաձայն՝ հռչակել է իր անկախությունը:
Հինգերորդ, անկախ մեր ներքաղաքական տարաձայնություններից, թույլ չենք տա ադրբեջանցիներին պղտոր ջրում ձուկ բռնել:
Հ.Գ. Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը և կթափվի Սև ծով, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում:
Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Նախկինում՝ ԱԺ նախագահի տեղակալ