Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2012թ. սեպտեմբերի 29-ից հետո այս օրը համայն աշխարհի եզդիների համար դարձավ պատմական օր

Սեպտեմբեր 27,2019 14:00

Տեր Աստված, դարձրու մեր տաճարը քո Աշխարհի շարունակությունը

Ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդների, այնպես էլ եզդիների պատմության մեջ կարեւոր իրադարձություններն ամրագրվել են՝ որպես հիշարժան օրեր եւ տոներ: Յուրաքանչյուր ազգային տոն ներկայացնում է մեր ազգի դիմագիծը, արժեւորում է դարերից եկած ավանդույթները: Ինչքան էլ բարդ ու դժվար է եղել մեր ճանապարհը, այնքան ամուր է եղել մեր հավատը: Սերը՝ ազգային դիմագիծը պահպանելու եւ արժեւորելու միտումը: Ապավինելով մեր մտքին, գենետիկ կոդին, պահպանելով մեր ազգային տոները, ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատեւմանը: Ազգային տոները միաժամանակ ամուր թելի պես կապել ու միահյուսել են մեր ժողովրդի անցյալն ու ներկան: Բնորոշելով մեր ազգի կրոնա-էթնիկական, բարոյական եւ մտավոր նկարագիրը եւ մշակույթը:

2012թ. սեպտեմբերի 29-ից հետո պատմական է այս օրը, որովհետեւ այդ օրը ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում մեր սուրբ Լալիշա Նուրանիից առանձին մեր հոգեւոր առաջնորդը՝ Ն.Ս.Մ. Միրե Միրա Թահսին Բեգն օծեց մոսկվաբնակ բարերար Միրզա Սլոյանի ընտանիքի միջոցներով կառուցված եզդիների սրբատեղին՝ «Զիարատա Եզդիան», առաջին անգամ մեր բնօրրանի սահմաններից դուրս: Մենք բոլորս համարում էինք, որ կատարվել է մեր բոլորիս մեկ երազանքը՝ մենք Հայաստանում ունենք մեր հոգեւոր սրբատեղին: Որ ցանկացած իրավիճակում այն կզարգանա, կմեծանա եւ կդառնա բոլորիս համար սիրելի, իսկ մենք պարտավորություն կունենանք ամեն տարի այս օրը հավաքվել եւ շնորհավորել միմյանց՝ Հայաստանի եզդիների Սրբատեղիի օրվա կապակցությամբ:

Իրոք, տարիների ընթացքում «Զիարատա Եզդիան» դարձավ բոլորիս համար սիրելի ուխտատեղի:

Սակայն մենք բոլորս էլ տեսնում ենք, որ աշխարհը շատ արագ է փոխվում եւ յուրաքանչյուրս պարտավոր ենք արձագանքել այդ փոփոխություններին, կարելի է ասել՝ նույնիսկ լինել մասնակից եւ երբեք հետ չմնալ համաշխարհային իրողություններից: Ցավոք, այսօր աշխարհը թաղված է հակամարտությունների գրկում: Մեր օրը լի է արյունահեղ, անարդար բախումներով, պատերազմներով: Իսկ երբ Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում 2014թ. օգոստոս ամսից մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ոճրագործության՝ Ցեղասպանության, ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որ նույնիսկ ամենազարհուրելի երազներում հնարավոր չէր տեսնել: Դաժան խավարը պատել էր մեր տունը, մեր բնօրրանը, ամեն ուր մահ էր եւ ավերածություններ…

Եկավ ժամը միմյանց գնահատելու, հավատալու եւ օգնելու: Զգալու ուրիշի ցավը, վերացնելու մեր կյանքում «չար» ժամանակները:

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր էր մասնակցել մեր ազգի գոյատեւմանը եւ պահպանմանը նպաստող նախաձեռնություններին: Միրզա Սլոյանը նախաձեռնեց կառուցել «Մալակե Տաուս»-ի տաճարը՝ մաքրամաքուր հոգու Սրբավայրը՝ «Տաուսի Մալակ Հաֆտ մերե դիվանե», որը կներկայացնի մեր դարակազմիկ պատմության էջերը:

Սրբատեղիի օծումը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 29-ին, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, ժամը 12:00-ին: Այս հիասքանչ տաճարն իր ուրույն եւ կայուն տեղը կունենա հոգեւոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման, մեր ժողովրդի միասնության ու հարատեւության գործում՝ անկախ արտաքին քաղաքական խաղերից եւ պարտադրանքից: Աշխարհում եւ Հայաստանում հայ ժողովրդի հետ հավերժ ապրելու մեր անսասան կապին: Տաճարով ուրախանալու իրավունքը բոլորս ունենք, բայց միաժամանակ յուրաքանչյուրս անելիք ու պարտք ունենք մեր ժողովրդի հարատեւության գործում: Մարդկության եւ առավելապես արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը սրբությամբ պահպանելու գործում: Տաճարը նպաստելու է մեր ժողովրդի կյանքում Սուրբ Լալիշա Նուրանիի Առաջնորդարանանիստի դերի ընկալմանը եւ բարձրացմանը: Այն եւս մեկ անգամ կհուշի Աստծո օրենքների գերակայությունը, որ ժամն է հարգանքով վերաբերվենք այդ ճշմարտությանը, որ մարդկային սերը չի սառչում, չի վերջանում, չի խաբվում ու սպառվում: Յուրահատուկ միակ ցանկությունը մեր երկիր մոլորակի ազատ, խաղաղ եւ անվտանգ ապագան է: Միայն կայուն եւ հաստատուն:

Տաճարն իր ամբողջ տեսքով, ավելի քան 27 մետր բարձրությամբ, 7 գմբեթներով ու գլխավոր գմբեթով, արեւի ոսկեզօծված պատկերներով, երեք գլխավոր մուտքերով, ավելի քան 200 քմ տարածքով, հին տաճարի հետ կապող աստիճաններով, կյանքի ճանապարհով, մեր հայաստանցիներիս եւ մեր հանրապետության հյուրերին կպատմի եզդի ժողովրդի մասին, մեր ազգային նկարագրի եւ իղձերի մասին: Կհավաստի, որ մեր հաջողություններն էլ,  դժվարություններն էլ ընդհանրական են ՀՀ ողջ բնակչության համար: Կնպաստի հայկական եւ եզդիական մշակույթների փոխհարստացման գործընթացին, կարտացոլի բոլոր ժամանակների բարեկամ երկու ժողովուրդների մասին անցած դարավոր ճանապարհը:

Երբ նայում ենք մեր ժողովրդի վերելքներով եւ վայրէջքներով պատմությունը՝ պարզ տեսնում ենք, որ այդ ուղին մենք հայ ժողովրդի հետ ենք անցել եւ ավելորդ չեմ համարում ասել, որ դարեր շարունակ մեր համատեղ ապրող ժողովուրդների պատմության մասին բազմաթիվ դրվագներ են գրվել: Ոչ մի պատմաբան, ոչ մի ազգագրագետ ու մտավորական մեր բարեկամության մասին ոչ մի բացասական էջ չի գրել, ոչ թե չի ցանկացել, այլ նման բան չի եղել, ապավինելով մեր գենետիկ կոդին եւ Հայաստանում ստացած մեր դաստիարակությանը՝ վստահաբար կարելի է ասել, որ երբեք էլ չի լինելու: Հավատացած եմ, որ այս տաճարի կառուցումով կիրականանա մեր երազանքներից մեկը, միասին, խաղաղ ու անվտանգ ապրելու երազանքը: Իսկ մեր ժողովուրդն իր բնօրրանում իր կենսատարածքն ունենա, մանավանդ որ, մենք ոչ եկվոր ենք, ոչ էլ անցվոր, այլ բնիկ ենք Մերձավոր Արեւելքում: Չեմ կարող չասել նաեւ տաճարի կառուցման, այս հոյակապ շինության ստեղծման գործում բարերար Միրզա Սլոյանի պատասխանատվության եւ բարեխղճության մասին: Նա՝ որպես եզդի ժողովրդի զավակ, իր պարտքը համարեց այդպիսի գործ նախաձեռնելը եւ ավարտին հասցնելը:

Շնորհավորում եմ բոլորիս:

Ամո ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ
խորհրդի նախագահ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30