Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանին ներկայացված նկարների համաձայն՝ Մասիս քաղաքում էլ աղբի խնդիր կա

Սեպտեմբեր 27,2019 14:30

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, նախորդ օրը շարունակվել է «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության տնօրեն Ֆելիքս Պողոսյանի բողոքի քննությունը: Ֆ.Պողոսյանը խնդրել էր դատարանին վերացնել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները:

Վերջինի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Բալյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը երկրորդ անգամ չի ներկայանում դատարան՝ ծանուցված լինելով:

Սակայն գոնե այս անգամ քաղաքապետը դիմել էր դատարան, հետաձգել նիստը, նշանակելով այլ հերթի: Դատական նիստը այդ իսկ պատճառով նշանակվել է նոյեմբերի 6-ին:

Հիշեցնեմ, որ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննության խմբի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Ա. Բաբայանը նախապատրաստված նյութերով մերժել էր քրեական գործ հարուցել, որոշվել էր քրեական հետապնդում չիրականացնել գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ֆ. Պողոսյանն «Առավոտին» տեղեկացրել էր, որ իր ընկերությունը տասնամյակներ շարունակ աղբահանությամբ է զբաղվել, հաղթող էր ճանաչվել մրցույթում, սակայն այդպես էլ չի կարողացել աշխատանքներ իրականացնել:

Քաղաքապետը երկու տարի առաջ հիմնադրել է «Մաքուր Մասիս» ՓԲ ընկերությունը, որի միջոցով էլ պետք է կատարվեր քաղաքի աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները: Ի դեպ, Ֆ. Պետրոսյանի փաստաբան-ներկայացուցիչը դատարանին ներկայացրել էր լուսանկարներ, որից երեւում է, որ Մասիս քաղաքում աղբահանություն այսօր էլ չի իրականացվում, քաղաքը, ինչպես Երեւանը, աղբի խնդիր ունի, մաքուր չէ:

Դատախազն առարկեց, որպեսզի լուսանկարները կցվեն գործին, սակայն դատավորն, այնուամենայնիվ, դրանք կցել է գործին:

Դատարանում առկա բողոքի համաձայն, քաղաքապետը որոշում էր կայացրել պայմանագիրը մրցույթից օրեր անց խզել, հայտնելով, թե ընկերությունը Մասիս քաղաքում տեղադրել է 155 աղբաման՝ 246-ի փոխարեն: «Ընկերությանը Դավիթ Համբարձումյանն ահռելի վնասներ է պատճառել, առանց մեզ գրավոր ծանուցագիր ուղարկելու, առանց զգուշացնելու արգելել է մեզ աշխատել»,-պնդում է բողոքաբեր կողմը: Ըստ բողոքի, թե հետաքննիչը, թե դատախազը օբյեկտիվ, լրիվ քննություն չեն կատարել, չեն ներգրավել բոլոր հնարավոր վկաներին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30