The Queen խմբի մասին պատմող «Բոհեմյան ռապսոդիա» (Bohemian Rhapsody), երաժիշտ Էլթոն Ջոնի կյանքի մասին պատմող «Ռոքեթմեն» (Rocketman) ֆիլմերից հետո ռեժիսորները ցանկանում են նոր գունեղ ֆիլմ ստեղծել, այս անգամ Led Zeppelin աշխարհահռչակ խմբի մասին: Ինչպես հաղորդում է The Daily Mail պարբերականը, ֆիլմի ստեղծման մասին լուրերը հաստատել է խմբի կիթառահար Ջիմի Փեյջը:
Նրա խոսքով՝ այս թեմայով քննարկումներ եղել: « Միշտ կան մարդիկ, որոնք փորձում են գումար վաստակել Led Zeppelin-ի հաշվին»,- հավելել է Փեյջը:
Միևնույն ժամանակ երաժիշտն այդքան էլ ոգևորված չէ ֆիլմի նկարահանման գաղափարով և չի մասնակցի նախագծին: «Ի՞նչ կարիք կա ֆիլմ նկարահանելու: Լսե´ք ալբոմները, ինչ կա, այնտեղ է»,- ասել է կիթառահարը:
Led Zeppelin խումբը ստեղծվել է 1968 թվականին Լոնդոնում և մինչ օրս համարվում է ժամանակի ամենահաջողակ, ազդեցիկ ռոք խմբերից մեկը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ