Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն որոշում է հրապարակել «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Սեպտեմբեր 26,2019 20:52

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն որոշում է հրապարակել «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Նախարարների կոմիտեն հիշեցնում է, որ դիմումատուն (Հրաչյա Մուրադյանը-խմբ.) դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն բանից հետո, երբ 2002թ. բանակում ծեծի հետևանքով առաջացած վնասվածքներից մահացել էր նրա որդին, իսկ Հայաստանի իրավասու մարմինները  չէին կատարել գործի ամբողջական և օբյեկտիվ քննություն:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումներին, ապա կոմիտեն ողջունում է այն փաստը, որ Սուրեն Մուրադյանի մահվան հանգամանքների հետաքննությունը վերսկսվել է, քննչական մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել: ԵԽ Նախարարների կոմիտեն ՀՀ իշխանություններին կոչ է անում հնարավորինս արագ գործել՝ հաշվի առնելով, որ դեպքից բավականին երկար ժամանակ է անցել: Իշխանությունները պարտավորվում են մինչև 2020թ. հունիսի 30-ը կոմիտեին տեղեկացնել վերաբացված գործի քննության արդյունքների մասին:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկված  ընդհանուր միջոցառումներին, ապա կոմիտեն դրական է գնահատում ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված ազատ և անկախ հետաքննության ապահովմանը, Քննչական կոմիտեի ստեղծումը: Միևնույն ժամանակ իշխանություններին հորդորում է հաշվի առնել մարդու իրավունքների հարցերով զբաղվող տեղական և միջազգային կառույցների մտահոգությունները՝ ձեռնարկված փոփոխություններն առավել արդյունավետ կյանքի կոչելու համար:

Նախարարների կոմիտեն նաև ողջունում է  օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ Քրեական օրենսգրքում խոշտանգման վերաբերյալ առանձին հոդվածի ընդունումը, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները: Բացի այդ կոչ է արվում որքան հնարավոր է շուտ ընդունել օրինագծեր, որոնք կբացառեն համաներում խոշտանգում պարունակող հանցագործությունների համար: Նախարարների կոմիտեն նաև, ընդհանուր առմամբ դրական  գնահատելով  «համազգեստով քաղաքացի» հայեցակարգը, ՊՆ-ում ստեղծված թեժ գիժը՝ՀՀ իշխանություններին կոչ է անում բարեփոխումների միջոցով ապահովել մարդու իրավունքները զինված ուժերում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30