Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխգնդապետի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան

Սեպտեմբեր 26,2019 19:25

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը մնում է ծայրահեղ ծանր:

Լրագրողների հետ զրույցում այսօր կառավարության նիստից հետո, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ սպային ծեծի էր ենթարկել Վայոց Ձորի մարզպետի օգնականը: Պարոն Թորոսյանն ասաց, որ բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի նրա վիճակը բարելավի։

Մանրամասները՝ տեսանյութում

Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցին նաեւ կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի առողջությամբ:

«Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Թորոսյանը՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է բժիշկների ամենօրյա հսկողության տակ. «Մասնակցում ենք բազմաթիվ փորձաքննությունների իրականացմանը։ Երկրորդը՝ քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա մշտական հսկողության տակ է գտնվում թե՜ կոնկրետ բուժհիմնարկի, թե՜ իր կողմից նախընտրած բժիշկների կողմից։ Նաեւ արտասահմանից բժիշկներ կան ներգրավված, որոնք անհրաժեշտության դեպքում խորհուրդներ են տալիս:

Նախարարն ասաց, որ Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատում են կայուն, անհանգստանալու  կարիք չկա. «Ուզում եմ միանգամից պատասխանել մեղադրանքներին, երբ ասում են, որ սպանում են։ Չկա նման բան։ Մահվան սպառնալիք չկա, կան խրոնիկական բազմաթիվ հիվանդություններ, ինչպես մեր շատ քաղաքացիների մոտ, որոնք իրենց բուժումը ստանում են ստացիոնար կամ տնային պայմաններում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30